Բալիում շատ չվերթներ չեղյալ են հայտարարվել այն բանից հետո, երբ ավիաընկերությունները «կարմիր նախազգուշացում» են ստացել Ագունգ հրաբխի ժայթքման հետեւանքով հրաբխային մոխրի տարածման վտանգի պատճառով, հաղորդում է BBC-ն:
Անցյալ շաբաթվա երկրորդ ժայթքումից հետո խիտ հրաբխային մոխիրը 4000 մ է բարձրացել:
Տեղական իշխանությունները մոխրի մեծ պարունակությմաբ տարածքների բնակչությանը սկսել են պաշտպանիչ դիմակներ բաժանել:
Բալիի հիմնական օդանավակայանը դեռ նորմալ աշխատում է, սակայն մի շարք ավիաընկերություններ չեղյալ են հայտարարում չվերթները ինքնաթիռի շարժիչների մեջ հրաբխային մոխրի մտնելու սպառնալիքի պատճառով:




























