News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ակուստիկայի մասնագետները ապացուցել են, որ միկրոալիքային վառարանում լրիվ եփված ձվերը կարող են պայթել՝ մարդկանց մոտ առաջացնելով ծանր այրվածքներ։ Այս մասին հաղորդում է The Mirror-ը։

Հում ձվերը պայթում են, երբ դրանք պատրաստվում են միկրոալիքային վառարանում: Նույնը կարող է պատահել նաեւ կլպած եփած ձվի հետ:

Սան Ֆրանցիսկոյի ֆիզիկոսները հետաքրքրվել են այս երեւույթով այն բանից հետո, երբ  ռեստորանի այցելուն դատական հայց էր ներկայացրել ռեստորանի դեմ, քանի որ լուրջ վնասվածքներ է ստացել և կորցրել է լսողությունը այն բանից հետո, երբ ձուն բերանում պայթել է։ Որտեղ եւ երբ է հայցը ներկայացվել, թերթը չի հստակեցնում:

Փորձի ժամանակ ձվերը խնամքով եփել են ջրում, իսկ հետո տեղադրվել են միկրոալիքային վառարանում։Ձվերի  30 տոկոսը պայթել է այն բանից հետո, երբ դրանք  փորձել են դուրս բերել  վառարանից սուր առարկայով։ Սակայն, մասնագետները կարծում են, որ դրա պատճառով լսողության կորուստը քիչ հավանական է:

Գիտնականների կարծիքով՝  ձվի պայթելը  պայմանավորված է նրանով, որ եփված ձվի դեղնուցում ջրով խոռոչներ կան, որոնք մինչև եռման աստիճանը գերտաքանում են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ