Օրերս Էջմիածնում մանկահասակ տղա երեխայի նկատմամբ սեռական ոտնձգության փորձ է կատարվել: Այդ մասին հայտնում է «Փաստինֆո»-ն։ 

Ըստ ահազանգի, անհայտ անձը, երեխային համոզելով, թե իրեն ինչ-որ բան կգնի, տարել է դպրոցի բակի զուգարան, որտեղ փորձել է նրա հետ սեռական հարաբերություն ունենալ:

Ըստ հայտարարության՝ մանկահասակ երեխայի մարմնի վրա կան քերծվածքներ: Թե ի՞նչ է տեղի ունեցել իրականում, ո՞վ է այդ երիտասարդը, կպարզեն իրավապահները, սակայն մեզ հայտնի է դարձել, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: