News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հնագետները լրտես արբանյակների եւ ռազմական դրոնների օգնությամբ Աֆղանստանում  հարյուրից ավելի իջեւանատներ են հայտնաբերել, գրում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով Science ամսագիրը:

Աֆղանստանում արդեն երկար տարիներ պատերազմ է, ուստի հնագետների եւ այլ գիտնականների համար աֆղանական լեռներում եւ անապատներում հետազոտություններ անցկացնելը վտանգավոր է: Աֆղանական եւ ամերիկյան գիտնականները ուսումնասիրության համար  օգտագործել են ԱՄՆ կոմերցիոն արբանյակների, լրտես արբանյակների եւ ռազմական դրոնների օգնությամբ ստացված պատկերները: Այդպիսով նրանց հաջողվել է իմանալ հազարավոր, նախկինում անհայտ, պատմական նշանակություն ունեցող վայրերի մասին; Ամենակարեւոր գտածոներից են XVI-XVII դդ. 119 իջեւանատները՝ կառույցներ, որոնք որպես ապաստան են ծառայել Մետաքսի ճանապարհով ճանապարհորդող առեւտրականների համար:

Իջեւանատները տեղակայված են միմյանցից մոտ 20 կիլոմետր հեռավորության վրա. այդքան էր տեւում ապրանքներ տանող քարավանի ճանապարհի մեկ օրը: Նոր տվյալները թույլ կտան ավելին իմանալ Մետաքսի ճանապարհի կենտրոնական հատվածի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ