Վրաստանից «օրենքով գող», 36-ամյա Դավիթ Ալխանաշվիլին՝ քրեական շրջանակներում հայտնի «Դաթո Պանկիսսկի» մականունով, սպանվել է Ստամբուլում։ Նրա գնդակահարել են դեկտեմբերի 22-ին։ Տեղեկությունը հաստատել են նրա ազգականները, որոնք բնակվում են Թելավիի շրջանի Շալաուրի գյուղում։

Ինքը՝ Ալխանիշվիլին Պանկիսի կիրճի Օմալո գյուղից էր։ Նա նախօրեին գիշերը եղել է Ստամբուլի ռեստորաններից մեկում, երբ նրան զանգել եւ խնդրել են դուրս գալ։ Արդեն փողոցում «օրենքով գողի» վրա մի քանի կրակոց են արձակել։

Որոշ տվյալներով, Ալխանիշվիլիի սպանությունը արյան վրեժ է։ «Դաթո Պանկիսսկին» Տարիել Օնիանիի կլանից էր, իսկ այդ կլանը երկար տարիներ թշնամության մեջ է «Շաքրո կրտսերի» կլանի հետ։