News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Անկարան  ռազմական տեխնիկայի շարասյուն, այդ թվում՝ տանկեր է ուղարկել դեպի Սիրիայի հետ սահման` Հաթայ հարավային նահանգ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով թուրքական Anadolu լրատվական գործակալությունը:

Թուրքական զինված ուժերի աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ տանկերն ուղարկվել են սահմանային զորքերի ուժեղացման համար: Anadolu-ի աշխատակիցներն էլ նկարահանել են 5 տանկերով բեռնված բեռնատարների մի խումբ:

Շաբաթ օրը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ թուրքական բանակը մեկ շաբաթվա ընթացքում կարող է գործողություններ սկսել Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերի (YPG) կողմից վերահսկվող Սիրիայի արեւմտյան շրջաններում տեղակայված Մանբիջ եւ Աֆրին շրջաններում: Էրդողանի խոսքով՝ ԱՄՆ-ն քրդական ինքնապաշտպանական ուժերի (YPG) համար Սիրիա է ուղարկել զենքով բեռնված արդեն  4.9 հազար բեռնատար եւ մոտ 2 հազար ինքնաթիռ:

Ավելի վաղ Անկարան բազմիցս դատապարտել էր Վաշինգթոնին YPG-ին  տրամադրվող օգնության համար, այս ուժերին Թուրքիան համարում է ահաբեկչական կազամկերպություն, որը կապված է երկրում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ