18-ամյա իտալացի մոդելը Նիկոլը մտադիր է իր կուսությունն ամենաբարձր գնով վաճառել: Արդեն հիմա նրա կուսության համար պատրաստ են 1 մլն եվրո վճարել, գրում է The Sun-ը:

Նիկոլը կուսության վաճառքի մասին որոշումն ընդունեց 16 տարեկանում, երբ հասկացավ, որքան թանկ է այն գնահատվում: Նրա խոսքով՝ այն ժամանակ ինքը իրենից տարիքով բավական մեծ տղամարդու հետ հարաբերություններ ուներ եւ նա ցանկանում էր ամուսնանալ մոդելի հետ: «Բայց ես ընդամենը 16 տարեկան է եւ վախեցա ու դրա համար որոշեցի բաժանվել նրանից»: Բաժանումից հետո աղջիկը սկսել է կրթության մասին մտածել՝ որոշելով, որ ցանկանում է Քեմբրիջում սովորել: Երբ նա սկսել է կրթության ֆինանսավորման հնարավորություններն ուսումնասիրել, հանդիպել է կուսության վաճառողների հայտարարությանը՝ հասկանալով, որ որոշ աղջիկների հաջողվում է 3 մլն դոլարով կուսությունը վաճառել: Դրա համար Նիկոլը որոշել է օգտվել այդ հնարավորությունից: