News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իրենց հավատքում դժվարությունների հանդիպող մարդիկ ամենայն հավանականությամբ հիվանդության նախանշաններ կունենան: Scientific Study of Religion-ի նոր ուսումնասիրությունները ենթադրում են, որ մարդու սոցիալ-տնտեսական կարգավիճակը որոշիչ դեր է կատարում, հաղորդում է Planet-today-ը :

«Կան բազմաթիվ ուսումնասիրություններ, որոնք վկայում են կրոնականության եւ ֆիզիկականի, ինչպես նաեւ հոգեկան առողջության կապի մասին: Այնումամենայնիվ այս աշխատանքի մեծ մասը կենտրոնացված է նրա վրա, թե ինչպես կրոնական ներգրավվածությունը կարող է նպաստել առողջության ամրապնդման եւ բարօրության վրա»,-ասել է ուսումնասիրության հեղինալ Նիլ Կրաուզեն:

«Մենք գործընկերների հետ հետաքրքրված ենք հոգեւոր պայքարով, քանի որ դա  այս հարաբերությունների համար ավելի հավասակշռված հայացքի հնարավորություն է տալիս»:

Հոգեւոր պայքարը գնահատելու համար, գիտնականները մասնակիցներին հարցրել են՝ արդյոք նրանք բարկացած են եղել Աստծո կամ կրոնի վրա, անհանգստացել են արդյոք, որ իրենց խնդիրները սատանայի կամ չար ուժերի աշխատանքի արդյունք են եւ այլն:

Հետազոտողները պարզել են, որ ավելի ուժեղ հեգեւոր պայքարը կապված է եղել հիվանդությունների նախանշանների հետ:

«Մեր աշխատանքից երկու եզրակացության ենք գալիս: Նախ՝ կրոնին մասնակցելը միշտ չէ, որ հեշտ է, եւ երբեմն կրոնը կարող է սթրեսի աղբյուր լինել», - ասել է նա:

«Երկրորդ, եթե հոգեւոր պայքարը բավականաչափ ուժեղ է, դա կարող է մտավոր եւ ֆիզիկական առողջության խնդիրների հանգեցնել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ