News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունվարի 18-ին, շարունակվեց Երեւանի պետական համալսարանի 18-ամյա ուսանող Վահե Մուրադյանի աղմկահարույց սպանության գործով վկաների հարցաքննությունը:

Առաջինը հարցաքննվեց վկա Էդուարդ Կոմցյանը, որն ամբաստանյալ Կարեն Չատիկյանի համակուրսեցին է եւ դեպքի օրը նրա հետ գնացել է Վահե Մուրադյանի եւ վերջինիս ընկերների հետ հանդիպման, սակայն, մինչեւ տաղավար չի հասել, սպասել է «Արեւիկ» հանրախանութի մոտ: Վկան դատարանում կցկտուր մանրամասներ պատմեց դեպքից. 2017թ.-ի հունվարի 11-ին գնացել էր համալսարան քննության պատասխաններն իմանալու, երբ Կարեն Չատիկյանն իրեն հայտնել է, որ այդ օրն ինչ-որ մարդկանց պետք է հանդիպի:

«Գիտեի մենակ, որ ինչ-որ «դոդիկ» բառի թեմա է եղել, թե ում էր ուղղված եղել այդ բառը, ես չեմ իմանում, այդ խոսակցության պարզաբանումը պիտի ստանային, մենք էլ հետո միասին պիտի տուն գնայինք, դրա համար 5-ով գնացինք՝ ես, Կարեն Չատիկյանը, Գեւորգ Տերտերյանը, Քաջիկ Հակոբյանը, Լեւոն Մուրադյանը, բայց կեսից Կարենն ասաց, որ ես ու Լեւոնը չգնանք, որովհետեւ ընդամենը խոսակցություն է լինելու, ոչ մի լուրջ բան չկա: Մենք էլ սպասեցինք «Արեւիկի» մոտ»,- պատմեց վկան:

Էդուարդ Կոմցյանը նշեց, որ ինքն ու Լեւոն Մուրադյանը շուրջ 30 րոպե սպասել են, ապա շարժվել դեպի այն դալանը, որտեղից մտել են Կարեն Չատիկյանն ու մյուս երկուսը. «Հենց այդ ժամանակ դեպի մեզ եկան Կարենենք վազելով, Կարենի դեմքը կարմրած էր, իմացա մենակ, որ Կարենն ինչ-որ մեկին դանակով հարվածել ա, հետո Կարենն ու Գեւորգը վազելով գնացին, իսկ մենք երեքս տաքսիով տուն գնացինք, այդ ժամանակ էլ իմացա, որ Կարենն ինչ-որ մեկի ոտքին է հարվածել դանակով»:

Վկան դեպքի մանրամասների վերաբերյալ հարցերին մեծ մասամբ պատասխանում էր, որ չի հիշում: Մեղադրող Հրանտ Չախոյանը միջնորդեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքը՝ նշելով, որ առկա են էական հակասություններ: Նախաքննության ժամանակ Էդուարդ Կոմցյանը պատմել էր, որ «դոդիկ» պատմության մասին իրեն հայտնել է Լեւոն Մուրադյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով՝ ուղարկելով իր ու Քաջիկ Հակոբյանի խոսակցության սքրինշոթը, Էդուարդ Կոմցյանն էլ այն ուղարկել էր Կարեն Չատիկյանին: Ըստ վկայի նախաքննական ցուցմունքի, հունվարի 11-ին արդեն «դոդիկ» ասողի՝ Րաֆֆի Մարտիրոսյանի, լուսանկարն իրեն ցույց է տվել Լեւոն Մուրադյանը: Հետաքրքիր է, որ դատաքննական ցուցմունքի ժամանակ Էդուարդ Կոմցյանը մի քանի անգամ պնդեց, որ NEWS.am-ում է տեսել Րաֆֆի Մարտիրոսյանի լուսանկարը:

Նախաքննության ընթացքում վկան պատմել էր նաեւ, որ դեռեւս համալսարանում է լսել Կարեն Չատիկյանի ու Գեւորգ Տերտերյանի միջեւ եղած խոսակցությունը:

«Գեւորգն ասում էր՝ դանակը տուր ինձ, իսկ Կարենն էլ պատասխանում էր, թե հասարակ խոսակցություն ա լինելու, գնում են խոսելու ու էդպես դանակը չտվեց: Դրանից հետո երբ արդեն դալանում տեսանք Կարենին ու մյուսներին, նրանք չկանգնեցին ու շարունակեցին վազել, ես էլ այդ ընթացքում լսեցի՝ ինչպես Գեւորգը կանգնեցրեց Կարենին ու ասաց՝ «Ւ՞նչ արիր, արա», Կարենն էլ արձագանքեց, թե դանակով եմ խփել, Գեւորգն էլ ասաց. «Անասուն» ու վազելով հեռացան երկուսն էլ»,- նախաքննական ցուցմունքում հայտնել էր Էդուարդ Կոմցյանը:

Նա նաեւ վարույթն իրականացնող մարմնին հաղորդել էր, որ տաքսու մեջ ինքը հեռախոսային խոսակցություն է ունեցել Կարեն Չատիկյանի հետ. «Կարենն ինձ ասաց՝ կարա՞ս տեղեկություն իմանաս այդ տղաների մասին, դրանից հետո ես լրատվամիջոցներից եմ իմացել դեպքի մասին, հետո Կարենի հետ էլ չեմ խոսել»:

Դատարանում վկան հայտարարեց, որ նախաքննական ցուցմունքն է ճիշտ, բացի «տղաների» պահից: Կոմցյանը վստահեցրեց, որ թերեւս սխալմունք է տեղի ունեցել:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Կարեն Չատիկյանը 2017թ. հունվարի 11-ին Վարդանանց փողոցի շենքերից մեկի բակում գտնվող բացօթյա տաղավարում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում իր մոտ եղած դանակով հարվածել է Ռաֆֆի Մարտիրոսյանին և Վահե Մուրադյանին, ինչի հետևանքով Ռ. Մարտիրոսյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է միջին ծանրության վնաս, իսկ Վ. Մուրադյանին ապօրինաբար դիտավորությամբ զրկել կյանքից:

Կարեն Չատիկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ եւ 113-րդ հոդվածների 1-ին մասերով: Նա կալանավորված է:

Նշենք, որ եւ Կարենը, եւ Վահեն Երեւանի պետական համալսարանի ուսանողներ էին:

«Վահեն շնչում էր, հետո որ ասացին՝ մահացած ա, գնացինք տուն, մնայինք՝ տնեցիներին ինչ ասեինք…». սպանված ուսանողի ընկեր

«Գեւորգն ասաց՝ ի՞նչ արիր, անասուն, Կարենն էլ, թե՝ դանակով եմ խփել». ուսանողի սպանության գործով հարցաքննվեցին ընկերները

 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ