Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Նուրեթին Ջանիքլին հայտարարել է, թե Թուրքիան իրականացնելու է Աֆրինի գործողությունը։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարը պնդել է, թե պետք է սահմանից մաքրել «ահաբեկչական» տարրերին։

Նա նշել է, որ Թուրքիան պատրաստվում է գործողությունն այնպես իրականացնել, որ կորուստները նվազագույնի հասնեն։

Նշենք, որ ԱՄՆ–ը մի քանի հայտարարություններով Թուրքիային հորդորել է հետ կանգնել Աֆրինի քրդերի դեմ գործողություններից եւ կենտրոնանալ Իսլամական պետության վրա։