News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ռուսաստանն Աֆրինում իրականացվող օպերացիայի կապակցությամբ առարկություններ չունի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով NTV-ը:

Յըլդըրըմը նաեւ հայտարարել է, որ «Անկարան կապ է պահպանում Դամասկոսի հետ Մոսկվայի եւ Թեհրանի միջնորդությամբ»: Թուրքիայի վարչապետը հավելել է, որ եթե որեւէ մեկը Աֆրինում աջակցի քրդերին, կդառնա երկրի զինված ուժերի թիրախը:

Նրա խոսքով՝ սիրիական Աֆրինում Թուրքիան զինված օպերացիա է իրականացնում սահմանին անվտանգության գոտի ստեղծելու նպատակով. «Օպերացիան չորս փուլով կիրագործվի՝ 30 կիլոմետրանոց անվտանգության գոտի ստեղծելու համար, որը կմաքրվի ահաբեկիչներից»: Յըլդըրըմը նաեւ հաստատել է, որ Թուրքիան անցել է ցամաքային գործողությունների:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրաքն առաջին անգամ երկար տարիներ հետո ստեղծել է 2 ռազմակայան Թուրքիայի հետ սահմանին. Hürriyet
Իրաքը երկու ռազմակայան է ստեղծել Թուրքիայի սահմանին...
Թուրքիան ինքնուրույն գործողություն կիրականացնի Իրաքում, Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ. ԶԼՄ
Թուրքական բանակն ինքնուրույն գործողություն կիրականացնի Իրաքում...
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան համատեղ ջանքերով վերջ կդնի PKK-ի ներկայությանը իր սահմաններին
Նրա կարծիքով, PKK-ն վտանգ է ներկայացնում Իրաքի կայունության, զարգացման և խաղաղության համար
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Ամենաշատ