News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երբ հանդիպման առաջարկ լինի, «Ելք» դաշինքը անպայման կհանդիպի ՀՀԿ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին, կլսի նրան, կքննարկի հարցեր, բայց «Ելք»-ը դեմ է քվեարկելու նրա թեկնածությանը: Այս մասին, այսօր՝ հունվարի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը:

«Վստահ եմ, որ այդ հանդիպումը մեծ հաշվով այն չի անդրադառնա «Ելք»-ի քվեարկության վրա: Նախ գիտեք, որ «Ելք»-ն իր թեկնածուին (Արտակ Զեյնալյան-խմբ) է փորձել առաջադրել, թեեւ ֆորմալ առումով դա չստացվեց, որովհետեւ անհրաժեշտ քանակի ձայներ չհավաքվեց։ Այդուհանդերձ «Ելք»-ը կշարունակի իր թեկնածուի քարոզչությունը։ Մենք կխոսենք Արմեն Սարգսյանի հետ, բայց «Ելք» դաշինքը դեմ է քվեարկելու»,- ասաց Միրզոյանը:

Արարատ Միրզոյանը նշեց, թե այո, Արմեն Սարգսյանը չի կիսում ՀՀԿ-ի ծանր բեռը; «Նա առանձնապես աչքի չի ընկել ոչ ընտրությունների կեղծման մեխանիզմում, ոչ այլ պետական սկանդալներում: Թերևս առանձնացնենք միայն «Լիդիան-Արմենիայի» հետ ասոցացումը: Այնուամենայնիվ նա ՀՀԿ-ի թեկնածուն է եւ դա արդեն խոսուն է»,-ասաց նա:

Խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն էլ նկատեց, որ եթե Հանրապետականը վստահ է, որ Արմեն Սարգսյանը շատ առումներով գերադասելի թեկնածու է ու ցանկացած այլ թեկնածություն մրցակցությունից դուրս է, ապա Հանրապետականը կարող է Արտակ Զեյնալյանի առաջադրման համար պակասող 18 ստորագրությունն ինքն ապահովել՝ դրանով իսկ հնարավորություն ստեղծելով նախագահի թեկնածուի շուրջ քննարկումներ ու բանավեճեր ծավալել։

Դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանը հույս է հայտնել մեկ փուլով անցկացնել նախագահական ընտրությունները, իսկ ՀՀԿ և ՀՅԴ ձայները չեն բավարարի մեկ փուլով դրանք անցկացնելու համար, հետևաբար ո՞ր խորհրդարանական ուժը կսատարի ՀՀԿ թեկնածուին, Արարատ Միրզոյանն ասաց. «Կարծում եմ՝ բացահայտում արած չեմ լինի՝ «Ծառուկյան» դաշինքը»։

Հիշեցնենք, որ «Ելքը» թեկնածու էր առաջադրել Արտակ Զեյնալյանին, սակայն չէր ստացել «Ծառուկյան» խմբակցության աջակցությունը:

Նախնական տեղեկություններով ՀՀ նախագահի ընտրությունները ԱԺ-ում կկայանան մարտի 2-ին: Նախագահի ընտրության համար անհրաժեշտ է  պատգամավորների ձայների 3/4-ը (79 ձայն): ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն միասին ունեն  65 ձայն։  Առաջին փուլով ընտրվելու համար անհրաժեշտ է 14 մանդատ։  Թեեւ «Ծառուկյան» խմբակցոսւթյունից հայտնում են, որ դեռ հարցը չեն քննարկել, սակայն ենթադրվում է, որ «Ծառուկյան» խմբակցությունն էլ կաջակցի  իշխանությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արմեն Սարգսյանի երդմնակալությանն օտարերկրյա առաջնորդներ չեն մասնակցի. ներկա չի լինի նաեւ արքայազն Չարլզը
Նշենք, որ Հայաստանի 4-րդ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին...
Արմեն Սարգսյանը Նյու Յորքում մասնակցել է Գլադսթոնի գրադարանի ընդունելությանը
Կարնեգի հիմնարկությունը խոշոր նվիրատվություն է արել Գլադսթոնի գրադարանին...
Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ճապոնիայի վարչապետը
Ուրախ եմ, որ մեր երկրները սերտ համագործակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ասպարեզում...
Նախագահի եւ վարչապետի ընտրությունը Հայաստանի ինքնիշխան որոշումն է. Կոսաչեւ
«Դիվանագիտական եւ խորհրդարանական էթիկան պահանջում է չմեկնաբանել որեւէ նշանակում...
ՀՀԿ–ն 10 հազար դրամով գնել է քաղաքացու կամքը. Արամ Սարգսյան
90 տոկոսից ավելին Հանրապետական կուսակցությանը իրենը չի համարում, հակառակ դեպքում տարին 40 հազար մարդ չէր լքի երկիրը...
Արմեն Սարգսյանի լեգիտիմության հետ կապված աղմուկը որեւէ հիմնավորում չունի. Դավիթ Հարությունյան
Խորապես վստահ եմ, որ սահմանադրական նման պահանջը շաղկապված չէ...
Ամենաշատ