Թուրքական ավիացիան հարվածներ է հասցնում Աֆրինում Մայդանկայի ամբարտակի վրա, ինչով սպառնալիքի տակ է դնում խաղաղ մարդկանց կյանքը, հայտնում է «Սիրիական դեմոկրատական ուժերի» (SDF) մեդիակենտրոնը:
«Թուրքական օդանավերը հարվածներ են հասցնում Մայդանկայի ամբարտակի վրա, որը խաղաղ բնակիչների կյանքի համար մտահոգություններ է հարուցում»,- հայտնել է մեդիակենտրոնը:
Նրա տեղեկություններով՝ քուրդ աշխարհազորայինների եւ թուրքական բանակի, ինչպես նաեւ թուրքամետ գրոհայինների հետ բախումները շարունակվում են Աֆրինի շատ կետերում: Մասնավորապես՝ արյունահեղ մարտեր են ընթանում Կաստալ բլրին, որը ռազմավարական նշանակություն ունի:
Հաղորդվում է, որ քրդական YPJ-ի կանանց ջոկատների աշխարհազորայինը տանկ է պայթեցրել:
«1998 թվականի ծնված աշխարհազորային Զեյլյուխ Համոն, «Ավեստա Հաբուր» կանչանունով, պայթուցիկ սարք է գործարկել: Տանկը պայթել է, Հաբուրը նույնպես զոհվել է»,- հայտնել է աշխարահազորայինների ներկայացուցիչը:




























