News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի հետ «Պոլոնեզի» գործարքը չի կայացել Հայաստանի պատճառով: Այս մասին Բելառուսում «Կոմսոմոլսկայա պրավդային» ասել է  ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Ալեսինը:

«Մենք ցանկանում էինք Ադրբեջանին «Պոլոնեզներ» վաճառել,- պարզաբանել է Ալեսինը: - Սակայն դրան դեմ էր ՀԱՊԿ մեր գործընկեր Հայաստանը: Գործարքը չի կայացել: Հավանաբար «Պոլոնեզի» առաջին գնորդը կդառնա Ղազախստանը»:

«Ադրբեջանը խոշոր հաճախորդներից մեկն է, որին վաճառում ենք ՀՕՊ համակարգեր, մասնավորապես արդիականացված զենիթահրթիռային «Բուկ-ՄԲ» համակարգեր: Հոկտեմբերին այնտեղ փորձարկումներ են կատարվել, եւ ադրբեջանցիները գոհ են մնացել, կա համագործակցությունն ընդլայնելու հեռանկար: Մենք նրանց համար արդիականացնում ենք նաեւ Սու-27 եւ Սու-25 կործանիչները: Մենք ՀԱՊԿ երկրներին շատ զենք ենք վաճառում, մեր հաճախորդների թվում են Ղրղզստանը, Տաջիկստանը:

Հնարավոր է, որ շուտով սկսենք ոչ թռիչքային զենք վաճառել Հայաստանին»,- իր ենադրությունն է հայտնել Ալեսինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ