News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Քննչական կոմիտեն Նոր Մոսկվայի Մանկապարտեզներից մեկում երեք տարեկան աղջկա մահվան փաստով անզգուշությամբ մահվան հանգեցնելու մասին քրեական գործ է հարուցել, հաղորդում է «Մեդուզան»:

Քննության նախնական տվյալներով՝  փետրվարի 16-ի առավոտյան, դաստիարակները կրտսեր երեխաների խմբի հետ զբոսանքից  վերադառնալով, նկատել են երեխաներից մեկի բացակայությունը: Փողոց դուրս գալով՝ նրանք գտել են 2014 թվականին ծնված աղջկա՝անգիտակից վիճակում ձյան մեջ պառկած: Մանկապարտեզի աշխատակիցներն անմիջապես «շտապօգնություն» են կանչել, որը արձանագրել է երեխայի մահը: 

«Տելեգրամի» Mash ալիքը հաղորդել է, որ աղջիկը իրեն վատ է զգացել զբոսանքի ժամանակ եւ մոտ 2 ժամ ձյան մեջ պառկած է եղել, մինչեւ նրան հայտաբերել են:

 «Մոսկովսկի կոմսոմոլեցը» պարզել է, որ երեխայի մարմնի վրա բռնի մահվան հետքեր չկան: Երեխայի հայրը պատմել է, որ աղջիկը առողջության հետ խնդիրներ չի ունեցել: Բացի այդ նա պատմել է, որ երեխան վերջին շրջանում պահանջել է, որ իրեն մանկապարտեզից շուտ տանեն տուն, իսկ մի քանի օր առաջ ծնողները նրա մարմնի վրա կապտուկներ են տեսել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խարդախները յուրացրել են առնվազն 10 մարդու ինքնություն և վաճառել նրանց ունեցվածքը
Սխեման սկսվել է 2020 թվականի փետրվարին...
Բրյուսելում գերմանացի պատգամավորի գրասենյակը Չինաստանի օգտին լրտեսության կասկածանքով խուզարկվել է
Եվրախորհրդարանի առաջիկա ընտրություններում «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունից պատգամավորի առաջատար թեկնածու Մաքսիմիլիան Կրախը, որի օգնականն անցյալ ամիս ձերբակալվել էր Չինաստանի օգտին լրտեսելու կասկածանքով, հսկողության տակ է հայտնվել...
Թմրաշղթան բացահայտվել է. հայտնի է՝ ինչպես է աշխատել մեխանիզմը
Թմրամոլության և հատկապես ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարում...
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ապրիլի 28-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման...
Գերմանիայում դատում են Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի խաչը գողացած տղամարդուն. Bild
Քանի որ խաչն առնչվում էր պոնտիֆիկոսին, մասունքն արժեքը շուկայում հասնում է մինչև 50 հազար եվրոյի...
Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է. նրան գտել են Թումոյի այգում
Ապրիլի 10-ին հաղորդվել էր 2006 թ. ծնված Անժելա Բիձյանի անհետ կորելու մասին...
Ամենաշատ