News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թաիլանդում դատարանը 28-ամյա ճապոնացի Միտցուտոկի Սիգետեին հայրության իրավունքներ է տվել: Նա թաիլանդացի փոխնակ մայրերից 13 երեխա ունի, հաղորդում BBC-ն:

Նրա անունն առաջին անգամ լայն տարածում ստացավ 2014-ին, երբ հայտնի դարձավ, որ Սիգետեն Թաիլանդում փոխնակ մոր ծառայություններ առաջարկող կանացից 16 երեխաներ է ունեցել:

Այդ դեպքը հանգեցրել է նրան, որ Թաիլանդում օրենք է ընդունվել, որն արգելում է կոմերցիոն նպատակով օտարերկրացիների համար փոխնակ մայրությունը:

Այս շաբաթ դատարանը Սիգետեին շնորհել է միակ ծնողի իրավունքներ՝ իրավունքներից զրկելով փոխնակ մայրերին:

2014-ին Ինտերպոլը հետաքննություն անցկացրեց նրա նկատմամբ, որից հետո հայտնի դարձավ,  որ նա Թաիլանդում փոխնակ մայրերից 16 երեխաների հայր է դարձել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ