News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ոստիկանությունը դուրս է եկել «օրենքով գող» Դավիթ Ալխանաշվիլիի մարդասպանների հետքի վրա: Դավիթ Ալխանաշվիլիին քրեական շրջապատում ավելի շատ հայտնի է որպես Դաթո Պանկիսկի, որը սպանվել է անցյալ տարվա դեկտեմբերի 22-ին, Ստամբուլում:  Հաստատվել է, որ այս հանցագործության կատարողները Հայաստանի քաղաքացիներ են եղել, հաղորդում է «Պրայմ Կրայմը»:

Ալխանաշվիլիի սպանության  ենթադրյալ կազմակերպիչ են համարում հայկական «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանին, որն ավելի շատ հայտնի է որպես Լենինականցի Զապ, որը գործել է Շաքրո Մոլոդոյի զարմիկ՝ «օրենքով գող» Դաթո Օզմանովի «պատվերով»:

Այն հիմնավորմամբ, որ մահացած Ալխանաշվիլին էթնիկ չեչեն-կիստեցի է, լուրեր սկսեցին տարածվել, որ նրա սպանությանը մասնակցությունն է ունեցել Գուլին՝ ադրբեջանցի «օրենքով գող» Նադիր Սալիֆովը, որի մոտ այդ ժամանակ տարաձայնություններ սկսվեցին չեչենների հետ:

Սակայն Գուլին՝ ի տարբերություն Օզմանովի, Պանկիսկուն սպանելու պատճառ չուներ, ոչ էլ դա Ստամբուլում անելու հիմնավորում, որը դեռ միակ վայրն է, որտեղ միջազգային  հետախուզման մեջ գնտվող Գուլին իրեն ապահով է զգում:

Իր նկատմամբ մահափորձ նախապատրաստող ադրբեջանցիների դեմ ցուցմունքներ տալու՝ Գուլիի հրաժարվելու պատճառով, բոլոր նրանք, այդ թվում Ռովշանի հարազատ եղբորը՝ մաքսային ծառայության նախկին գնդապետ Նամիկ Ջանիեւին եւ «օրենքով գող» Հաջի Բեյլագանսկին ազատ են արձակել: Ձերբակալվածների մոտ Գուլիի նստավայրի մանրամասն ծրագրի առկայությունը նրանք բացատրել են տունը գնելու ցանկությամբ, որն անգամ վաճառքի հանված չէր եղել:

Ինչպես եւ սպասվում էր, Նամիկի ազատ արձակվելուց հետո Գուլիին վերացնելու ջանքերը միայն ակտիվացան: Աղբյուրի տվյալներով՝ անցայլ շաբաթ Օզմանովի օգնությամբ Զապի եւ Ռովշանի հորեղբոր որդու՝ Զաուր Ահմեդովի հետ բանակցություններ են տեղի ունեցել, որը նրանից բիզնես է ժառանգել  եւ երդվել է Գուլիի հանդեպ արյունալի վրեժ լուծել: Բացառված չէ, որ Պանկիսկու հաջող վերացումը թույլ է տվել Զապին Գուլիի համար «պատվեր» ստանալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Ամենաշատ