News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մարդիկ, ովքեր շատ ժամանակ են ծախսում սերիալների դիտմանը, վերջույթներում եւ թոքերում թրոմբոզների առաջացման վտանգին մյուսներց ավելի շատ են ենթարկվում:

Այս մասին հայտնել են Մինեսոտայի համալսարանի հետազոտողները, հաղորդում է Journal of Thrombosis and Thrombolysis-ը:

Այս եզրահանգման են եկել գիտնականները 15000 մեծահասակի առողջության վերլուծությունից հետո: Կամավորներին բաժանել են 4 խմբի՝ նրանք, ովքեր հազվադեպ են հեռուստացույց են դիտում, երբեմն, հաճախ եւ շատ հաճախ: Հետազոտությունը ցույց է տվել, որ վերջիններիս մոտ թրոմբոէմբոլիա ունենալու վտանգը 1.7 անգամ ավելի բարձր է, քան մյուսների մոտ:

 «Անգամ նրանք, ովքեր զբաղվում են ֆիզիկական վարժություններով, չպետք է անտեսեն երկար ժամանակ հեռուստացույց դիտելու վտանգը», —ասել է հետազոտական խմբի ղեկավար Յասուխիկո Կուբոտան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ