News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի դեղամիջոցների շուկայում տեղի ունեցած նորամուծություններն արդեն բացասական արձագանք են առաջացրել հասարակության մեջ։ Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին ուժի մեջ են մտնում կառավարության որոշմամբ հաստատված՝ դեղերի դեղատոմսով բացթողման նոր կարգը։

Թե ինչպես կգործի նոր կարգը՝ ցույց կտա ժամանակը։ Սակայն արդեն հիմա ակնհայտ է, որ նորամուծությունները պարունակում են որոշակի ռիսկեր ու բացթողումներ։ Ու պատճառը միայն նոր կարգի հսկայական կոռուպցիոն ներուժը չէ։

Եվ այսպես, նոր կարգը ստեղծողները անտեսել են մարդու քառոտանի բարեկամներին՝ ընտանի կենդանիներին վերաբերող կարեւոր հանգամանքը։ Նորամուծության համար իրավական հիմք հանդիսացած «Դեղամիջոցների մասին» օրենքի 25րդ հոդվածի 13-րդ կետը նախատեսում է, որ «անասնաբուժական դեղամիջոցները իրացվում են անասնաբուժական դեղատներում», որոնց գործունեության հանդեպ պահանջները կարգավորվում են կառավարության կողմից։ Իրոք, Երեւանում գործում է մի քանի անասնաբուժական դեղատուն։ Բայց ահա թե ինչ խնդիր կա։ Այնտեղ վաճառվում են  հավելանյութեր ու դեղամիջոցներ հիմնականում գյուղատնտեսական նշանակության կենդանիների, խոշոր ու մանր եղջերավոր անասունների, թռչունների համար։ Ընդ որում այստեղ էլ ոչ ամեն ինչ է պարզ ։ «Մենք պատկերացում անգամ չունենք, թե ինչպես ենք հետագայում աշխատելու։ Չէ՞ որ ճիճվաթափության դեղերը նույնպես հակաբիոտիկներ են»,- տարակուսած ասում է անասնաբուժական դեղատան աշխատակիցը, որտեղ NEWS. am – ի թղթակիցը մտել էր իրավիճակը պարզաբանելու ու դեղերի տեսականին ուսումնասիրելու համար։ Միաժամանակ ընտանի համստերներին , թութակներին, կատուներին ու շներին գյուղատնտեսական կենդանիների շարքին դասելը, առնվազն, անմտություն է։

Մինչդեռ, ընտանի կենդանիների հիվանդությունների զգալի մասը բուժվում է «մարդկային դեղամիջոցներով», ինչը հավելյալ անգամ ապացուցում է մարդու ու կենդանիների ազգակցական կապը։ Իսկ անասնաբույժները, չլինելով «մարդկանց բժիշկներ», զրկված են դեղատոմսեր դուրս գրելու հնարավորությունից։ Այդ հանգամանքը ոչ մի կերպ հաշվի չի առնվել նոր կարգը մշակողների կողմից։

Կարծես այս իրավիճակից միակ ողջամիտ ու մարդասիրական ելքը դեղատոմսերի հատուկ անասնաբուժական նմուշների մշակումն է։ Հակառակ դեպքում կենդանիների տերերն ու սիրահարները չափազանց բարդ իրավիճակում կհայտնվեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկարականջ բուն բնիկ երեւանցի է
Սոցցանցի օգտատերերի ջանքերի շնորհիվ փոքրիկներին անվանակոչել են Անյա և Ամելյա...
FIA. Գիտնականները սովորեցրել են շներին հոտոտելով ճանաչել PTSD ունեցող մարդկանց
PTSD-ն սովորաբար զարգանում է մարդկանց մոտ՝ կապված աղետալի իրադարձության կամ իրադարձությունների...
Ավստրիայում խոհարարական հեռուստաշոուի ժամանակ պատահմամբ պատրաստել են ձկան անհետացող տեսակ
Եթերում տապակել են ձկան անհետացող տեսակ...
Էկվադորի ջունգլիներում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ անակոնդան. CNN
Այս անակոնդաները տարբերվում են նախկինում հայտնի…
Հարավաֆրիկյան Հանրապետությունում վարդագույն փղիկ է հայտնվել
Հարավաֆրիկյան Հանրապետության Ազգային պարկում հազվադեպ վարդագույն փղիկ է ծնվել...
Անգլիական այգիներից մեկում պինգվինն օգնել է մասամբ կույր մեկ այլ պինգվինի սնվել և հասնել իր բույնը
Ըստ հետազոտողների՝ թռչունների այս պահվածքը կարեկցանքի և ըմբռնման դրսեւորում է…
Ամենաշատ