Կանադայի Կարլտոնի համալսարանում կախարդության ամբիոն է բացվել: Ամբիոնն անվանվել է մեդիամագնատ եւ բարերար Ալան Սլեյտի անունով, ով իր կարիերան սկսել է որպես մոգ: Գործարարի հարազատները համալսարանին նվիրաբերել են 1,6 հազար գիրք եւ 2 միլիոն դոլար, հաղորդում է «Վեստին»:

Կախարդության բաժինը բացվել է արվեստի եւ հասարակական գիտությունների ֆակուլտետում: Համալսարանի ներկայացուցիչները գրում են, որ մոգության ուսումնասիրությունը «միջդիսցիպլինար բնույթ» ունի:

«Նոր դասընթացը ներառում է հոգեբանություն, պատմություն, գրականություն, հաղորդակցությունների տեսություն, աստվածաբանություն եւ թատրոն», - նշում են Կարլտոնի համալսարանի ներկայացուցիչները:

Այս պահին կանադացիները փնտրում են հարմար դասախոսի: