News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանի 14 համայնքում նախօրեին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքները հայտնի են:

Ըստ ԿԸՀ-ի հրապարակած տվյալների՝ Կոտայքի մարզի Հացավան համայնքում առաջադրված միակ թեկնածուն՝ ԲՀԿ-ական Շավարշ Սարգսյանը, ստացել է 169 ձայն: Արագածոտնի մարզի Դդմասար գյուղում հաղթել է գործող գյուղապետ ՀՀԿ անդամ Ռաշիդ Օսեյանը, որը միակ թեկնածուն էր: Արարատի մարզի 7 համայնքում՝ Դարբնիկում, Եղեգնավանում, Զորակում, Խաչփառում, Հայանիստում, Նիզամիում եւ Սիսում առաջադրված գործող գյուղապետերը նույնպես հաղթել են: Նրանք բոլորն են Հանրապետական կուսակցության անդամներ են:

Այս նույն մարզի Սայաթ Նովա համայնքում էլ առաջադրված համայնքապետ Ռազմիկ Ալավերդյանը, որը «Բարգաված Հայաստան» կուսակցության անդամ է, նույնպես հաղթել է՝ ստանալով 543 ձայն: Ի դեպ, նրան դեմ է քվեարկել 200 քաղաքացի: Արմավիրի  մարզում Մեծամոր համայնքում նույնպես մրցակցություն չի եղել. Առաջադրված գործող ՀՀԿ–ական համայնքապետ Էդվարդ Միրզոյանը ստացել է 315 կողմ ձայն:

Արարատի մարզի Նորամարգում հաղթել է ՀՀԿ-ական Արման Թադեւոսյանը՝ ստանալով 391 կողմ: Նրա մրցակիցներից ՀՀԿ-ական Արմեն Գեւորգյանը ստացել է 382 ձայն, իսկ անկուսակցական Արմեն Ղահրամանյանը՝ 182: Նշենք, որ գործող գյուղապետը չէր առաջադրվել:

Լոռու մարզի Դեբետ համայնքում հաղթել է Աշոտ Ղազարյանը՝ ստանալով 153 ձայն: Նշենք, որ այստեղ 4 թեկնածու կար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեռ վաղ է խոսել ընտրություններն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին. ԿԸՀ նախագահ
Այս ընտրակարգն ունի մեկ շատ լուրջ թերություն, այն է՝ հնարավոր չի լինի կրկնակի ստուգել ընտրություններին մասնակցած անձի իսկությունը...
Ընտրական համակարգը միշտ պատրաստ է ընտրություն կազմակերպելուն. ԿԸՀ նախագահը՝ արտահերթ ընտրությունների մասին
Freedom House-ը հղում էր արել հասարակական կազմակերպությունների...
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
Ամենաշատ