News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Պոլիմետալ Արմենիա» ՍՊ ընկերությունը դադարեցրել է Լոռու մարզի Ալավերդի եւ Շնող, Տավուշի մարզի Նոյեմբերյան եւ Կողբ համայնքների վարչական տարածքներում երկրաբանահետախուզական աշխատանքների ծրագիրը։ Այս տեղեկությունը  NEWS.am–ի հետ զրույցում հայտնել  է Նոյեմբերյանի քաղաքապետ Կարեն Սբազյանը։

Նշենք, որ նախատեսված էր, որ մարտի 20–ին այս թեմայով հանրային լսում լիներ, սակայն երեկ ընկերության, քաղաքապետարանի, բնապահպաններիու բնակիչների  հանդիպման արդյունքում որոշվել է այն չեղարկել։  «Երեկ ոչ պաշտոնական քննարկում է եղել իրենց հետ։ Ես զանգեցի եւ տեղեկացրի, որ հասարակությունը չի ցանկանում, պատրաստ չի եւ մենք առաջարկում ենք, որ չեղյալ արվի այդ հասարակական քննարկումը։ Նրանք  երեկ եկան քննարկում եղավ տարբեր ներկայացուցիչների  հետ եւ բուռն քննարկման արդյունքում համոզվեցին, որ ժողովուրդը դեմ է դրան ամբողջությամբ։  Ժողովրդի տրամադրվածությունը տեսնելուց հետո տեսան, որ ոչ մեկ չի ցանկանում եւ որոշեցին դադարեցնել իրենց աշխատանքները եւ այլեւս չշարունակել»,–ասաց քաղաքապետը։ 

Նշենք, որ Տավուշի ու Լոռու  բնաշխարհն ավերող այս ծրագրի դեմ ճակատ էր ստեղծվել։ Հանրային ճնշման արդյունքում փաստորեն փրկվեց Տավուշի բնաշխարհը:

Ռուսական «Պոլիմետալ»-ը մտադիր է մետաղներ որոնել Սյունիքի մարզի 20 բնակավայրում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
«Էդվանստ այթի տեքնոլոջիս»-ը և «Քորասոֆթ Սոլուշնս»-ը ներառվեցին «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում
«Էկոս» ազատ տնտեսական գոտում շահագործողների գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել բարձր և նորարարական տեխնոլոգիաների...
Կառավարությունը սահմանեց թեմատիկ հարկային ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում ընդունեց որոշում, որով...
2024-ին խմելու ջրի սակագինը չի փոխվի. Կառավարությունը կսուբսիդավորի մեկ քմ-ի դիմաց 206 դրամից 5,5 դրամը
Ըստ այդմ, 2024-ի պետական բյուջեի միջոցներից Ընկերությանը կտրամադրվի սուբսիդիա...
Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ
Նշված տարբերակներից որևէ մեկով արդեն իսկ գործող կամ ակտիվ էլեկտրոնային նույնականացման և էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում լրացուցիչ...
Ամենաշատ