News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ի հավելումն «օրենքով գող» Դաթո Պանկիսկու (Դավիթ Ալխանաշվիլիի) սպանությանը՝  հայ քրեական առաջնորդ Անդրանիկ Սողոյանին, նույն ինքը՝ Լենինականցի Զապին կապում են եւս երկու «օրենքով գողերի» դեմ մահափոձերի հետ: Մասնավորապես՝ Զապին են համարում Քութայիսիի «օրենքով գող» Գոչա Ալպաիձեի գնդակահարության կազմակերպիչը, որը քրեական աշխարհում առավել հայտնի էր «Ալֆասոն» մականունով, որն իրականացվել է անցյալ տարեվերջին Թուրքիայում՝ իբր «օրենքով գող» Նոդար Ասոյանի «պատվերով»: Ալֆասոնի սպանության անհաջող փորձի պատճառը վեճն է, որ առաջացել էր Ռոստովի մարզի գործերին միջամտելու նրա մտադրությունների հետեւանքով, որը երկար տարիներ Նոդարի կուրացիայի ներքո է: Ինչպես հայտնի է, Նոդար Ասոյանը եզդիական սերտ կապեր ունի Շաքրոյի կլանի հետ, այդ թվում՝ նաեւ նրա զարմիկի՝ Դաթո Օզմանովի հետ, որը, ինչպես համարվում է, տվել է  Պանկիսկու սպանության հրամանը, հայտնում է «Պրյամկրայմը»:

Դրանից բացի, ամենեւին չի թաքցվում Զապի ղեկավար դերը նախկին «օրենքով գող» Հայկ Նիկողոսյանի, հայտնի է «Ղարաբաղցի Հայկո» մականունով, հաշվեհարդարի գործում, ում Սողոյանի մարդիկ հաշմանդամ են դարձրել՝ իր իսկ տանը կրակելով նրա ոտքերի վրա: Հավասարության սկզբունքով միանալով տարագրված հայ գողերի ընտանիքին, որոնք Զապի դեմ զայրացած են, Հայկոն սկսել է հրապարակայնորեն Զապին գող չհամարել, ինչի համար եւ շուտով հատուցել է: Ինքը Զապը, բնականաբար, Հայկոյի վերստին հայտարարված գողական իրավասությունները, որը 15 տարի առաջ «թագադրվել» էր Դեդ Հասանի կողմից տապալված Ռուդիկի նկատմամբ անթաքույց հավատարմության համար, չի ճանաչել, եւ այն, որ մինչեւ հիմա գողերի ձեռքից ազատվում էր, Հայկոյին չի շրջանցել:

Անդրանիկ Սողոյանը հայտնի իրադարձությունների հետեւանքով 1,5 տարի առաջ Հայաստանի գողական աշխարհում դարձել է պաշտոնապես «առաջին դեմքը»: Զապը նման պատվի է արժանացել, երբ բոլոր նորմալ գողերը, հետեւելով իրենց վաղեմի օրենքներին, հրաժարվել են «քաղաքականության մեջ մտնել» եւ ՆԳՆ-ին ընդառաջ գնալ ներկայիս իշխանության տապալման համար 2016-ին Էրեբունիում հաջողությամբ ոստիկանական վարչությունը գրաված բանտարկված մարտիկների առիթով, իսկ ինքը Զապը չի զլացել:

Նախապես հայ բոլոր գողերից իշխանության հետ մտերիմ հարաբերություններ է հաստատել Զապը: Այնպես, ինչպես Շաքրոն չարյաց փոքրագույնը համարեց Ռուսաստանի ՆԳՆ հետ համագործակցությունը՝ Վրաստան չհանձնելու երաշխիքների դիմաց, որտեղ նա ունի չմարված 18-ամյա պատժաժամկետ, Հայաստանի ՆԳՆ-ն իր վրա վերցրեց Զապին չեխական իշխանություններից պաշտպանելու ամբողջ հոգածությունը, որտեղ նա դատապարտվել է 22 տարվա ազատազրման:

Հենվելով պետական ապարատի «ուսին»՝ Զապը սկսեց արագորեն իր եղբայրակիցներից օտարանալ: Արդյունքում արդեն սեպտեմբերի 10-ին 6 հայ «օրենքով գողեր», ներառյալ Արտեմը, Գեւորիկը, Կաղ Անդոն, Աֆոն, Սամոն եւ Գոնչոն ծիսականորեն ծեծել են ե՛ւ Զապին, ե՛ւ նրա մանկլավիկ Սուրիկին, ե՛ւ նրա զարմիկ Արտեմին, որը, ասում են, երբ Զապին ծեծում էին, բղավում էր. «Մի խփեք հորեղբորս», եւ երեքին էլ զրկել են «ակումբի» անդամակցությունից:

Զապին հանրության աչքերում գող թողնելու համար, Հայաստանի ՆԳՆ-ն, կովկասյան ավանդույթների համաձայն՝ իր բոլոր գողերի նկատմամբ բարյացակամ լինելով, ստիպված էր նրանց արտաքսել: Այսպիսով, Թուրքիայում հայտնվել է հզոր գողական խմբավորում՝ Մերաբ Ջանգվելաձեի «սուխումյան» կլանի ազդեցության ներքո, որին էր պատկանում հանգուցյալ Դաթո Պանկինսկին:

Ինչպես Օզմանովի, այնպես էլ նրա մի շարք ֆանատների համար Պանկինսկին ամենաքիչ նշանակություն ունեցող ֆիգուրներից էր իրեն վիրավորողների թվում, որին կարելի էր ցուցադրաբար ուղղել իր վրեժը, Զապը նվաճել էր առավել անմեղ, անձամբ իր ճակատագրի հետ կապ չունեցողին: Եվ եթե Հայկոյի «ճիշտը» կարելի է վերագրել սեփական պատվի պաշտպանությանը, ապա Պանկինսկու եւ Ալֆասոնի դեմ ակցիաները ծառայություն էին Շաքրոյի կլանին, որի վրա է, ամենայն հավանականությամբ, Զապի ամբողջ հույսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ