News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երկու քույրերը, որոնց ծնվելուց հետո բաժանել էին, երեք տասնամյակ անց ԴՆԹ-ի թեստի միջոցով կարողացել են գտնել միմյանց, հայտնում է USA.one-ն:

Ամանդա Դանֆորդը 7 տարեկան էր, երբ իմացավ, որ երկվորյակ քույր է ունեցել: Աղջիկը ծնվել է Հարավային Կորեայում եւ այնուհետեւ որդեգրվել է: Երբ ընտանիքը պարզել է մեկ այլ երեխայի գոյության մասին, սկսել է ստուգել այդ վարկածի  ճշմարտացիությունը, քանի որ այդ հարցում կոնկրետ տեղեկություններ չկային:

Շատ տարիներ անց, Ամանդան ստացել է հաղորդագրություն, որրտեղ ասվում էր. «Այստեղ ասվում է, որ դու կարող ես լինել քույրս»:

Նամակն ուղարկել էր Քեթի Բենեթը: Պարզվել է, որ նա քույրը նույնպես Ամեիկայում է ապրում:

Պատահականորեն նրանք միաժամանակ օգտվել են 23andMe ընկերության ծառայություններից:

Այս կենսատեխնոլոգիական ընկերությունը իր հաճախորդներին տրամադրում է տեղեկատվություն տարբեր տեսակի հիվանդություններին իրենց նախատրամադրվածության մասին: Վերլուծությունը կատարվում է հաճախորդի կողմից ներկայացված կենսանյութի հիման վրա

Քեթի Բենեթը ստանալով անալիզի արդյունքները ցնցվել է, քանի որ չգիտեր քրոջ գոյության մասին:

23andMe ընկերությունը երաշխավորել է, որ սխալ չի կարող  լինել: ԴՆԹ-ն համընկել է 100 տոկոսով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ