News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կանադայի պետական գերատեսչությունները կդադարեն պաշտոնական նամակագրության մեջ օգտագործել «մայր» եւ «հայր» տերմինները: Փոխարենը նրանք կօգտագործեն «գենդերային չեզոք ծնող» տերմինը, հաղորդում է AFP-ն:

Կանադայի Երեխաների, ընտանիքի եւ սոցիալական զարգացման նախարարության մամուլի քարտուղար Մաթյե Ֆիլիոն հայտարարել է, որ կառավարությունը մտադիր է դիմումների եւ նամակագրության բոլոր ձեւերը դարձնել «գենդերային չեզոք»:

Վերջին փոփոխության պատճառը Նոր Շոտլանդիա նահանգի գեյ զույգի բողոքն է:

«Նրանք դիմել են Կանադայի սոցիալական ծառայությանը` իրենց երեխայի սոցիալական ապահովության համար դիմելու նպատակով, եւ նրանց հարցրել են, թե ով է մայրը եւ ով է հայրը», - ասել է Ֆիլիոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ