Թուրքիայի խորհրդարանի նախագահ Իսմաիլ Քահրամանը խորհրդարանում Չանաքքալեի ճակատամարտին նվիրված ներկայացմանը  թույլ չի տվել ներկայացման կին դերասաններին բեմ բարձրանալ։

Թուրքական Diken-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանում Չանաքքալեի ճակատամարտին նվիրված թատերական ներկայացում է տեղի ունեցել առանց կին դերասանուհիների։

Ավելի ուշ պարզվել է, որ ներկայացումից առաջ խորհրդարանի նախագահ Իսմաիլ Քահրամանը հրահանգել է կին դերասաուհիներին թույլ չտալ բեմ բարձրանալ։  Ներկայացման կազմակերպիչը առարկել է, թե դրվագներ կան, որ անպայման կանայք պետք է լինեն, սակայն խորհրդարանի նախագահը անդրդվելի է մնացել։  Նա պնդել է, թե կինը պետք է նամուս ունենա եւ բեմի վրա չբարձրանա։

Ներկայացումը սկսելուց առաջ նա կրկին հարցրել է դերասաններին․ «Կին չի բարձրացե՞լ բեմ։ Ո՞չ։ Ապրեք»։