News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պատմությունը դեռ կտա իր գնահատականը Սերժ Սարգսյանին։ Այդ մասին Ազգային ժողովում վարչապետի թեկնածության քննարկման ժամանակ ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։

Նրա խոսքով, Ազգային ժողովում քննարկվում է Հանրապետության վարչապետի ընտրության հարցը։ Երկիրը անցում է կատարել խորհրդարանական կառավարման մոդելի։ «Տարօրինակ տպավորություն է ստեղծվում որոշ ընդդիմադիր գործընկերների ելույթներից, որ մենք ներկայացել ենք անցած տարիների հաշվետվություն տալու»,- ասել է նա եւ դիմել ընդդիմությանը. «Պատմությունը դեռ կտա իր գնահատականը, բայց այդ գնահատականը կլինի ամբողջական, չի լինի պարոն Մարուքյանի ասած «Հայլուրի» գնահատականը, բայց չի էլ լինի ձեր տված գնահատականը»։

Ըստ Ֆարմանյանի, եթե իշխող ուժի առաջնորդը չի ստանձնում վարչապետի պաշտոնը, այլ նշանակում են ինչ-որ այլ անձի, նման սխալ որոշումը ոչ միայն ունակ է կործանելու  հայաստանյան ժողովրդավարության հենասյուները, այլեւ ցանկացած կայացած ժողովրդավարոության հենասյուները։ «Սերժ Սարգսյանի անցած ճանապարհին ռազմական անվտանգության, արտաքին քաղաքականության վարման, ներքաղաքական խնդիրները բացառապես հանդուրժողականության մթնոլորտում լուծելու հմտությունները հայտնի են նաեւ մեր արտերկրի գործընկերներին»,- նշել է նա։

Ֆարմանյանն արձանագրել է, որ քվեարկելու է Սերժ Սարգսյանի օգտին։ «Ես լիովին հանգիստ եմ լինելու իմ ընտրության համար»,- նշել է նա։

«Պարոն Մարուքյան, եթե կարծում եք, Վանաձորի սրճարաններում նստելով եւ ելույթներ ունենալով պատգամավոր ընտրվելով, որ որեւէ մեկը մեզ նվիրել է այդ հնարավորությունը, ոստիկանության նման համբերատարությունը, նույնիսկ ուժի կիրառումից հրաժարումը, ԶԼՄ-ների նման ազատությունը ուղղակի պարգեւ է, որը մեզ նվիրել է որեւէ դաշնակից, ապա չարաչար սխալվում եք։ Չգանահատել ազատությունների այն աստիճանը, նշանակում է, չեք ցանկանում տեսնել իրողությունները։ Ոչ ոք չի ասում, թե պրոբլեմներ չկան։ Ես չգիտեմ այլ մարդ, որը ավելի բաց է խոսւոմ այդ պրոբլեմների մասին, քան նախագահ Սարգսյանը»,- նշել է Ֆարմանյանը։

«Մեզ անհրաժեշտ է կայունություն՝ առանց լճացման»,- ամփոփել է Ֆարմանյանն իր ելույթը։

Տպել
Ամենաշատ