Ճապոնիայի Անտառային տնտեսության եւ անտառային ապրանքնեորի գիտահետազոտական ինստիտուտը հայտարարել է, որ փորձի ժամանակ ծառից ալկոհոլային ըմպելիք է ստացել: Նրանք հույս ունեն, որ պատրաստի ընպելիքը առաջիկա երեք տարում վաճառքի կհանվի, հաղորդում է Naked-Science-ը:

Ըմպելիքի կազմի մեջ է մտնում ընտրված ծառի կեղեւը:  Սկզբում գիտնականները այն աղացել են՝ խիտ զանգված ստանալով, իսկ հետո ավելացրել են մակարդ եւ ֆերմենտներ, որոնք խմորում են առաջացնում:

Փորձի ժամանակ օգտագործվել են երեք տեսակի ծառեր՝ մայրի, բալենի եւ կեչի: Մայրու 4 կգ կեղեւից 3.8 լիտր ըմպելիք է ստացվել: Իսկ ալկոհոլի պարունակությունը կազմել է 15 տոկոս: