News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թուրքիայի խորհրդարանի նախագահի ստորագրությամբ նամակ է ուղարկվել հայ պատգամավոր Կարո Փայլանին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծի հետ կապված։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Թուրքիայի խորհրդարանի նախագահ Իսմաիլ Քահրամանի նամակի մեջ նշվել է, որ Կարո Փայլանի օրինագիծը հետ է ուղարկվում շտկումների ու կարգավորումների համար, քանի որ այն հակասում է 67-րդ կետին, ըստ որի այն հակասում է թուրք ժողովրդի պատմությանն ու ազգային գիտակցությանը։

Նշենք, որ Կարո Փայլանը այս տարվա ապրիլի 20-ին Թուրքիայի խորհրդարան օրինագիծր էր ներկայացրել, որով առաջարկում էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը, քաղաքացիություն տալ զոհերի ժառանգներին ու ցեղասպանության կազմակերպման մեջ մեղադրվող անձանց անուններով փողոցները վերանվանել այլ անուններով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական...
Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ...
Թուրքական դատարանը «Հայոց ցեղասպանություն» արտահայատությունը խոսքի ազատության մեջ է դիտարկել
Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի եւ անդամների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարելիցի նվիրված հիշատակի միջոցառմանը...
Կիպրոսի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այնուհետև նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ...
Եթե Թուրքիան դեռ չի բացել արխիվները, ապա ինչպե՞ս են դրանք հասանելի դարձել հայտարարություն անողին. Գևորգ Դանիելյան
Քարոզչամեքենան իբր այնքան մեծ հաջողություններ է գրանցել, որ որոշել են, թե իբր…
Թուրքիան պետք է հայերից ներողություն խնդրեր 1915–ի համար. Թուրքիայի նախկին փոխվարչապետ
Իմ պաշտոնավարման օրոք Թուրքիան առաջին երկրներից է, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը...
Ամենաշատ