News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Կաթի մթերման գնից դժգոհող գյուղացիները հանդիպել են գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչների հետ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամուլի խոսնակ Գայանե Մանուկյանը:

«Հանդիպումները ընթացքի մեջ են, արդեն 2 օր է հանդիպումներ են տեղի ունենում: Գյուղացիների բարձրաձայնած հարցը հայտնի է գյուղնախարարությանը եւ հենց գյուղնախարարությունն է կազմակերպել այս հանդիպումը: Հուսով ենք` որոշակի լուծման կհասնենք»,- ասաց նա՝ հավելելով, որ նախարարությունում հանդիպում է եղել նաեւ կաթ մթերող ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Նշենք, որ  գյուղացիների խոսքով` վերջին երկու ամիսների ընթացքում կաթի մթերման մեկ լիտրի գինը վերամշակող ընկերությունները 60 դրամով նվազեցրել են` 200 դրամից դարձնելով 140 դրամ: Բացի այդ կան մթերող ընկերությունները, որոնք մեկ լիտր կաթը գնում են 90-100 դրամով:

Դժգոհող գյուղացիները կառավարությունից պահանջում վերահսկել կաթի մթերման գները: Նրանք կառավարության մոտ հայտարարել են, որ եթե գործադիրը իրենց հարցին լուծում չտա, ապա իրենք երկուշաբթի օրը կաթով բեռնված մեքենաներով են գալու կառավարության շենքի առջեւ եւ անվճար  բաժանելու են կաթը քաղաքացիներին:

Տպել
Ամենաշատ