News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ջերմուկում անհնազանդության գործողություններ իրականացնող քաղաքացիները հայտարարել են, որ ճանապարհները շարունակում են փակ մնալ՝ չնայած վստահում, սիրում ու հարգում են կառավարության ղեկավարին: Այս մասին ֆեյսբուքյան տեսաուղերձի միջոցով հունիսի 26-ի առավոտյան հայտարարել են «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Վազգեն Գալստյանն ու Ջերմուկի բնակիչ Ահարոն Արսենյանը: Նրանք մայիսի 24-ին մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ հանդիպմանը:

Նրանք կոչ են արել վարչապետ Նիկոլ Փաշինյանին անձամբ գնալ Ջերմուկ ու տեղում ծանոթանալ բողոքողների բարձրացրած խնդրին: Ջերմուկցիները մոտ մեկ ամիս է ժամանակ առ ժամանակ փակում են Ամուլսար տանող ճանապարհը՝ բողոքելով Սոթքի եւ Ամուլսարի հանքերի գործարկման դեմ:

«Երեկ լսեցինք մեր վարչապետի՝ պարոն Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ նա իրականում չգիտի Ջերմուկում անհնազանդության ակցիաները սաբոտաժ են, թե ժողովրդի իրական պահանջը: Դրա համար նրան հրավիրում ենք Ջերմուկ՝ մոտիկից ծանոթանալու ժողովրդի խնդրին»,-ասաց Ահարոն Արսենյանը:

Նա նշեց, որ իրենք չեն վստահում Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին եւ կարծում են, որ նա տեղի ունեցող երեւույթները այլ կերպ է զեկուցում կառավարության իր գործընկերներին: «Տիգրան Ավինյանի հետ հանդիպմանը պարոն Ավինյանը հեռախոսազրույց ունեցավ նախարար Էրիկ Գրիգորյանի հետ, ով ասաց, որ մեր գիտնականները «Լիդիան Արմենիա» այցի ժամանակ կարծիք են փոխել,  որը ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը։ Մենք չենք վստահում նրան, այլ կվստահենք մեր վարչապետին»,-ավելացրեց Ահարոն Արսենյանը:

Նրանք բարձր գնահատեցին կառավարության որոշումը ձեւավորել աշխատանքային խումբ, որը հասարակական կազմակերպությունների եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների ներգրավվածությամբ կստեղծի օբյեկտիվ եւ բազմակարծություն ապահովող հարթակ՝ հնարավորություն ընձեռելով արձանագրված իրավիճակի համար մշակել եւ ներդնել հասցեական լուծումներ: Աշխատանքային խումբը կղեկավարի Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը:

«Իրականում Արթուր Գրիգորյանին շատերս ենք ճանաչում, ծանոթացել ենք նրա հետ, գիտենք՝ ինչ փորձ ունի թե բնապահպանության ոլորտում, թե որպես իրավաբան»,-ասաց Վազգեն Գալստյանը՝ հավելելով, սակայն, որ կշարունակեն իրենց գործողությունները մինչեւ իրենց համար հստակ դառնան խնդրի լուծման ժամկետներն ու քայլերի հաջորդականությունը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 25-ին ֆեյսբուքյան հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել քաղաքացիներին դադարեցնել անհնազանդության գործողությունները եւ թույլ տալ կառավարությանը զբաղվել այդ հարցով: Նա ասաց, եթե այդ գործողությունների նպատակը սաբոտաժն ու կառավարության համար փակուղային իրավիճակներ ստեղծելը չէ, ապա դադարեցնեն բողոքի գործողությունները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ