Լոռու մարզի Լոռի Բերդի հիմնական դպրոցի հաշվապահը հայտնվել է դատարանում յուրացման եղանակով խոշոր չափերով գումար հափշտակելու մեղադրանքով:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Գեղեցիկ Մ.-ն 2012-2016թթ. իրեն և նույն դպրոցում պահակ աշխատող ամուսնուն հասանելիք աշխատավարձի չափը սահմանվածից ավելի է նշել եւ յուրացման եղանակով հափշտակել է խոշոր չափերով՝ 618 հազար դրամ:
Հաշվապահին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետով: Նա ստորագրությամբ ազատ է արձակվել:





























