Տորոնտոյի քաղաքային խորհուրդը հայկական ծագում ունեցող փաստաբան Միղանուշ Մկրտչյանին  41-րդ շրջանից խորհրդական է նշանակել:

Մկրտչյանը փոխարինելու է նախկին խորհրդական Չին Լիին, հաղորդում է  Horizon Weekly-ին՝ հղում անելով Global News- ին:

Պաշտոնին հավակնում էր 25 թեկնածու: Մկրտչյանը ստացել է 20 ձայն եւ ընտրվել: 34-ամյա Միղանուշ Մկրտչյանը տիրապետում է հայերեն, պարսկերեն, ֆրանսերեն, իսպաներեն եւ ռուսերեն լեզուներին: