News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 24
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վերջերս պատկան մարմինների ներկայացուցիչների հետ նեղ քննարկման ժամանակ առաջարկել է Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնը տալ «Սամոյի կառավարմանը»․ խոսքն «Աստղիկ» ԲԿ սեփականատեր, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մասին է։

Ներկաները չեն թաքցրել իրենց տարակուսանքը, քանի որ նոր կառավարության առաջին թիրախը հենց Ալեքսանյանն էր, ում «սիթի»-ներում ստուգումներով մեկնարկեց նախկին իշխանությունների հանցավոր գործունեության բացահայտումը։

Թեեւ Թորոսյանը նախնական պայմանավորվածություն է ունեցել Ալեքսանյանի հետ, սակայն կառավարությունն Ուռուցքաբանության կենտրոնը նրան հանձնելու առաջարկին բացասաբար է վերաբերվել, եւ հարցը կարծես փակվել է։

Հիշեցնենք, որ դեռեւս Տիգրան Սարգսյանի օրոք է նշված կենտրոնը Համաշխարհային բանկի օգնությամբ կառուցվել, հետագայում այն զինել են ժամանակակից սարքավորումներով, սակայն մինչ օրս չի շահագործվում։ Իշխանությունը մտադիր է այն վստահել բարեխիղճ եւ պրոֆեսիոնալ շահագործողի։

Այն ծառայելու է ուռուցքաբանական հիվանդությունների ախտորոշման ու բուժման համար․ ամեն տարի մեր երկրից հարյուրավոր հիվանդ քաղաքացիներ մեկնում են արտերկիր՝ բուժվելու, կենտրոնի շահագործումից հետո ակնկալվում է, որ դրսից Հայաստան կժամանեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քոչարյանի խոսակցությունից տպավորություն չստացա, որ նա ծանոթ է Շիրխանյանի նամակին. պաշտպան
Գիտեք, որ Վահան Շիրխանյանն էլ իմ պաշտպանյալն է եւ այս հարցերի մեջ ես աշխատում եմ ընդհանրապես, չմտնել…
«Փաստ». Ի՞նչ արժողության ավտոմեքենա եւ բնակարան է ձեռք բերել գնումների բողոքարկման խորհրդի անդամը
Մ. Անանյանի դրամական միջոցները 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել են...
«Ժողովուրդ». Գագիկ Հարությունյանի դեմ դուրս եկած դատավորներին փորձել են «տեղավորել». նրանք կհամաձայնե՞ն
Տեւական ժամանակ է՝ երկու դատավորները պայքարում են ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի դեմ...
«Հրապարակ». Վարչապետը չներեց. ԱՆ 2 փոխնախարարներից մեկին փոխարինողի անունը հայտնի է. նա «քասթինգ» է անցել
Չնայած մեկնելուց առաջ նրանք թույլտվություն էին ստացել արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանից...
«Ժամանակ». 600-ի փոխարեն՝ 750. Փաշինյանը, օպտիմալացնելով կառավարությունը, ուռճացնում է իր աշխատակազմը
Վատ գաղափար չէ, մանավանդ որ՝ ՔՊ-ականներին անհրաժեշտ է ինչ-որ աշխատանքով ապահովել...
«Փաստ». ԱԺ-ում ամեն ինչ չէր, որ «հալած յուղի» նման է գնում. լարված են Ռուբինյանի ու Եղոյանի հարաբերությունները
Դժվար է ասել՝ Ռուբինյանը Եղոյանից ավելի ազդեցի՞կ է, թե ուղղակի հաշվի է առնվել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ