News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը  գործող իշխանության քայլերում վենդետայի տարրեր է տեսնում։ NEWS.am–ի հետ զրույցում  պատգամավորն ասաց՝ երկրում տիրող անօրինականությունների իրական մեղավորները գտնվում են իրենց տներում եւ իշխանության թիրախում չեն։ 

Տիկին Աճեմյան, հեղափոխությունից հետո տարբեր քրեական գործերով ճաղերի հետեւում են հայտնվել ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի մերձավորներն ու ՀՀԿ իշխանության ներկայացուցիչները։  Ձեր գնահատմամբ՝ երկրում արդարադատությո՞ւն է հաստատվել, թե՞ դա վենդետա է։  

Աշխարհում արդարությունը վերականգնելն այնքան դժվար է։ Եթե մտածում ենք՝ այս ձեւով ենք վերականգնում... Կան մարդիկ, որ իրենց տանը հանգիստ ապրում են, բայց ամենամեծ դերակատարությունն են ունեցել բյուջեի, այսպես ասած, անօրինականությունների հետ կապված։ Այնուամենայնիվ, մտահոգություններ ունեմ, որ կա սելեկտիվ արդարադատության տարր, ամեն ինչ չէ, որ այդքան օբյեկտիվ է: Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի։

Իհարկե,  ես ինքս այն կարծիքին եմ, որ, այո, միշտ որեւէ օրենք խախտելու դեպքում մարդը պիտի պատժվի, եթե չի պատժվում ամեն ինչ կուտակվում է ու ավելանում: Կոռուպցիայի եւ անօրինականությունների դեպքում պիտի  զգոն լինի իշխանությունը, բայց նաեւ ուզում եմ նշել, որ կոռուպցիայի դեմ պայքարի օրենսդրությունը վերջին տարիներին  մեր իշխանության օրոք կատարելագործվել է  եւ տարածաշրջանում առաջիններից մեկն է, եթե ոչ առաջինը։

Խնդիրն այն է, որ այդ օրենքները նախկինում թղթի վրա էին եւ  հեղափոխությունից հետո են կիրառվում։

Օրենքների կիրառման խնդիր կա բոլոր երկրներում։ Նոր իշխանության ձեւավորման եւ հետագայում իրենց հեղինակությունը պահելու  հետ կապված են այսպիսի որոշումները, բայց ես կարծում եմ, որ նաեւ պետք է գործող իշխանությունը շատ լուրջ վերաբերվի ոլորտային խնդիրներին։ Բոլոր այն նախարարները, որ այսօր նշանակված են, պիտի լուրջ վերաբերվեն իրենց ոլորտներին ու ծրագրերին։ Լավ, երեխաները կոռումպացված չեն, եկեք երեխաներին նշանակենք տարբեր պաշտոններում, որ փորձ չունենան ու ղեկավարեն։ Պետք չէ մտածել, որ բոլորը միշտ կոռումպացված են եղել։ Բացահայտումներն այնքան շատ չեն, որքան դրա շուրջ աղմուկն է:

Դուք ասացիք՝ սելեկտիվ մոտեցում կա, կարո՞ղ եք օրինակներ բերել։

Ոչ, չեմ ուզում օրինակներ բերել, դրանք ակնհայտ են, գործող իշխանությունը թիրախավորել է ՀՀԿ–ին, տարիների նրանց աշխատանքն էլ նախկինում թիրախավորել էին, երբ իշխանության չէին եւ  մամուլի լայնածավալ լուսաբանումն էլ  հանգեցրեց այդ արդյունքին՝ իշխանափոխությանը:

Տպել
Ամենաշատ