News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը վայր չի դնելու պատգամավորի մանդատը, նաեւ կուսակցությունը չի լքելու: NEWS.am-ի հետ զրույցում պատգամավորը մանրամասնեց, որ «այստեղ ես այլեւս անելիք չունեմ» ասելով, ինքը ի նկատի ունի, որ չի մասնակցելու Երեւանի ավագանու ընտրություններին եւ չի սատարի Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը քաղաքապետի պաշտոնում:

«Ես ի նկատի ունեի, որ այս ընտրապայքարում ես բացարձակ անելիք չունեմ, ես ինձ դուրս եմ դրել ընտրապայքարից եւ չեմ սատարելու Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը: Ես Նաիրայի հետ անձնական որեւէ խնդիր չունեմ, ես իրեն հարգում եմ որպես իմ գործընկեր, բայց միթե ես մեղավոր եմ, որ կարծում եմ՝ որ ինքը քաղաքապետի պաշտոնում հարմար չէ: Կարող է ես էլ ինչ-որ պաշտոնի հավակնեի, տիկին Զոհրաբյանն էլ ասեր, որ ես հարմար չեմ այդ պաշտոնին»,-ասաց նա:

Գեւորգ Պետրոսյանի կարծիքով կուսակցությունում կան քաղաքապետի պաշտոնում հարմար մարդիկ, որոնց «զոռբայությունը» չբավարարեց իրենց թեկնածությունը առաջարկելու համար:

«Եթե  մենք խոսում ենք պետականաշինության մասին, եթե մենք խոսում ենք մեր քաղաքը որակյալ կառավարելու մասին  եւ քննադատում ենք Տարոն Մարգարյանին՝ ասելով, որ էսպես չի արել, էնպես չի արել, եւ եթե մենք ուզում ենք հայտ ներկայացնել, ապա մենք պետք է գոնե հավասարապես հայտ ներկայացնենք, իսկ Նաիրա Զոհրաբյանը տիրապետո՞ւմ է Երեւանի խնդիրներին: Մի հատ վիճակագրություն ուսումնասիրե՞լ է Երեւանում, թե քանի չաշխատող վերելակ կա, ինչ խնդիրներ կան, կոյուղաջրերի կամ այլ խնդիրների մասին, ախր չի կարելի, որ մարդն ամեն ինչ կարող է անի»,-ասաց Գեւորգ Պետրոսյանը:

Նա ընդգծեց, որ ինքը երբեք չի ընդունել այդպիսի մարդկանց, որոնք մտածում են, թե ցանկացած պաշտոն կարող են զբաղեցնել. «Եթե  հանկարծ մի օր ինձ առաջարկեն առողջապահության նախարարի պաշտոնը եւ ես ընդունեմ, թող համայն հայությունը թքի իմ ճակատին: Ես չէ որ գիտեմ՝ դրա մասնագետը չեմ, անհարամար է ուղղակի:  Ես իրեն չեմ տեսնում այդ պաշտոնում եւ ես ափսոսում եմ, որ մեր կուսակցությունում կային մարդիկ, ում զոռբայությունը չբավարարեց, որ հայտ ներկայացներ, բայց հայտ ներկայացնելուց հետո իր հաջողությունը երաշխավորված էր». ասաց պատգամավորը՝ նշելով, որ չի ցանկանում անուններ տալ:

Նշենք, որ օգոստոսի 2-ին Գեւորգ Պետրոսյանը քննադատել էր Նաիրա Զոհրաբյանին քաղաքապետի թեկնածու առաջադրելու որոշումը եւ գրել, որ աղբանոցի մեկօրյա այցը և թունավորված զոհի դիմակ հագնելը դեռ բավարար չէ քաղաքապետ լինելու համար:

Աղբանոց մեկօրյա այցը դեռ բավարար չէ քաղաքապետ լինելու համար. Գեւորգ Պետրոսյանը՝ Նաիրա Զոհրաբյանի առաջադրման մասին

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ