News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տրդատ Խաչատրյանը, ներկայումս չի կարող զորակոչվել բանակ, քանի որ փորձաքննություն է անցնում: Այս մասին NEWS.am-ին ասաց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Խաչատրյանի նամակին

«Տրդատ Խաչատրյանն այժմ փորձաքննություն է անցնում, հետեւաբար իր հայտարարության հիման վրա չի կարող բանակ զորակոչվել: Եթե փորձաքննությամբ պարզվի, որ Տրդատ Խաչատրյանն առողջական խնդիրներ չունի, ապա կզորակոչվի բանակ: Այսինքն, այս փուլում պետք է բժիշկներն աշխատեն ու մեզ հստակ գնահատական տան»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ Տրդատ Խաչատրյանը դիմել էր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին՝ խնդրելով իրեն զորակոչել բանակ:

Ավելի վաղ ոստիկանությունը հաղորդել էր, որ Սուրիկ Խաչատրյանի որդիները հիվանդ չեն եղել, բայց ազատվել են զինծառայությունից

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ