News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

«Կոմերսանտի հատուկ թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը իր ռեպորտաժում անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպմանը, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 8-ին Մոսկվայում: Ներկայացնում ենք Փաշինյան-Պուտին հանդիպմանը վերաբերող հատվածը.

«...Նիկոլ Փաշինյանի հետ Վլադիմիր Պուտինի բանակցություններին, ես, այնուամենայնիվ, հասա: Եվ զարմացա, թե նա ինչպիսի մեծ պատվիրակությունհ ունի. անմիջապես նրա հետեւից Կրեմլի Ներկայացուցչական աշխատասենյակ մտան շատ մարդիկ: Սկզբունքորեն ես հասկանում էի, որ դեռեւս իրենց՝ քիչ թե շատ խաղաղ հեղափոխության ժամանակներից այս մասրդիկ միայնակ չեն քայլում, քանի որ ժողովրդի ճալկատագրի լուծումը անհագիստ միայնակի ուժերից վեր է, սակայն նույնիսկ չինական պատվիրակությունը Կրեմլում վերջին անգամ ավելի համեստ էր…Հավանաբար այստեղ էին բոլորը, ովքեր դեռեւս Երեւանում պարոն Փաշինյանին խնդրել էին Մոսկվա տանել:

Իսկ ահա լրագրողները փոքրաթիվ էին. եկել են միայն հեռուստատեսային եւ ֆոտոթղթակիցներ: Իսկ ես լսել եմ, որ հայ վարչապետը, որն ինքը երկար տարիներ լրագրող է աշխատել, իր մամուլի ծառայությունում առաջարկել է աշխատել բոլերին, ում խելքին կփչի. ազդարարում է հավատարմագրման բնույթը: Այսինքն՝ նույնիսկ ինձ են, օրինակ, առաջարկել…

Սակայն այստեղ նման ոչ մի բան չի դիտարկվել: Ըստ որում՝ Հայաստանի վարչապետի անձնական օպերատորը եւ հնչյունային օպերատորն իրենց այնպես էին պահում, ինչպես, համենայնդեպս, նրանց ամերիկացի գործընկերները: Այսինքն՝ նրանք ակնթարթորեն յուրացրեցին Ներկայացուցչական աշխատասենյակի տարածքը, ստուգեցին բարձրախոսների աշխատանքը, բոլորին մի կողմ սեղմեցին, ովքեր կանգնած էին կամ գոնե կարող էին կանգնել իրենց ճանապարհին, եւ հիմա բավականին նյարդայնացած շուրջը նայելով՝ սպասում էին իրենց վարչապետին, ամեն դեպքում թեթեւակի տարածելով արմունկները, ըստ որում՝ մեքենայաբար: Ի դեպ, խնամքով էին հագնված եւ ընդհանրապես գործում էին այնպիսի մարդկանց տպավորություն, որոնք իշխանության համար վաղուց են աշխատում եւ դրա հետ գիտակցում են սեփական արժեքավորությունը, այլ ոչ թե, որ նրանց մոտ այնտեղ ժողովրդական տրիբուն են ընտրել, որը նույնիսկ ոչ թե մարդկանց մոտ է դուրս եկել, այլ մարդամեջ…

Այս ամենն ինձ ինչ-որ բան հիշեցնում էր… Այս բոլոր արագ կերապարանափոխությունները…Դե, իհարկե, սա Վրաստանն է, սա անսպասելի հաղթած Միխայիլ Սաակաշվիլին է եւ այլն…

Լրագրողներից մեկից հետաքրքրվեցի, իրենց վարչապետն ինչպես է տրամադրված:

- Կառուցողական,- արձագանքեց նա: - Կխոսի այն մասին, որ Ռուսաստանը սիրում է, եւ որ մտադիր է բարեկամություն անել: Որովհետեւ Քոչարյանի կալանավորումից հետո ամեն ինչ բարդացել է… Դե նրան ազատեցին չէ՞: Իսկ ձեր նախագահը Քոչարյանի ծննդյան օրը շնորհավորեց, ըստ որում՝ հրապարակայնորեն, իր կայքում: Այսինքն՝ մենք ակնարկը հասկացանք… Այնպես որ, մեզ մոտ ամեն ինչ լավ է:

- Թույլ տվեք նախ ձեզ շնորհավորել Մոսկվայի օրվա առիթով,- ասաց Նիկոլ Փաշինյանը  Վլադիմկիր Պուտինին: - Ես արդեն զգում էի, որ շատ մեծ տոն է նախատեսվում (այսինքն՝ ի՞նչ է, նրան ե՞ւս ինչ-որ տեղ թույլ են տվել – Ա. Կ.):

Նա նաեւ Վլադիմիր Պուտինից թույլտվություն խնդրեց ասելու «մեր միջեւ հատուկ բնույթի մասին, մեր անձնական հարաբերությունների հատուկ բնույթի մասին.

- Ցանկանում եմ շեշտել, որ չնայած որոշ հոռետեսությանը, որն այժմ առկա է ե՛ւ հայկական, ե՛ւ ռուսական մամուլում, ե՛ւ համացանցում, կարծում եմ, որ մեր հարաբերությունները շատ դինամիկ են զարգանում, շատ բնական:

Տարօրինակ է, որ Ռուսաստանի նախագահը գոնե մեկ անգամ նման սիրալիրությանը գլխով հավանության նշան չարեց:

- Սա նշանակում է, որ մեր հարաբերություններում հարցեր չկան,- շարունակեց Նիկոլ Փաշինյանը, եւ ահա միայն այստեղ Վկադիմիր Պուտինը համաձայնվեց:

Կարծես, նրա վրա Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն իսկապես ուժեղ տպավորություն է գործել:

- Աստված պահպանի այնպիսի իրավիճակներից, երբ հարաբերություններում հարցեր չկան,- շարունակեց Փաշինյանը: - Որովհետեւ դա կնշանակեր, որ ընդհանրապես ոչ մի հարաբերություն չկա: Կարող եմ վստահաբար ասել, որ մեր հարաբերություններում անլուծելի խնդիրներ չկան… Իհարկե, մենք փայլուն հարաբերություններ ունենք (նա հիմա որքան անկեղծորեն էր դա համոզում իր զրուցակցին – Ա. Կ.), բայց կարծում եմ, որ չպետք է դրանով սահմանափակվենք:

Իսկ ես հասկացա, որ այստեղ ոչ ոք էլ իսկապես չի պատրաստվում կանգ առնել, երբ տեսա, թե ինչպես պատվիրակության անդամներից մեկը, երբ Նիկոլ Փաշինյանը խոսում էր, դուրս եկավ եւ վերադարձավ կես րոպե անց՝ ձեռքերը թիկունքում պահելով, եւ ձեռքին կար բավականին ճմռթված դեղին ստվարաթղթե տուփ: Դրա վրա ռուսերեն, եւ ըստ երեւույթին՝ նաեւ հայերեն, գրված էր՝ «Հայկական կոնյակ»: Դատելով այն բանից, որ տուփը բավականին ճմռթված էր, կոնյակը թունդ էր:

Պետք է ենթադրել, որ իրենց կոնյակով առաջին անգամ էին գալիս Ներկայացուցչական աշխատասենյակ:

Այս բանակցությունները, ինչպես եւ հետեւում էր ենթադրել, կարճատեւ չեղան: Հնարավոր է այս պատճառով «Զարյադնիե» պուրակում Վլադիմկիր Պուտինին ժամից ավելի սպասեցին համեգային դահլիճի բացմանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն»…
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
Ամենաշատ