News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղում ողջունում են Դուշանբեում Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի զրույցի հուսադրող արդյունքները, սակայն կոչ են անում չմոռանալ, թե ում հետ գործ ունենք: Այս մասին հայտարարեց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ վերջին զարգացումները:

 «Այն ինչ կատարվում է վերջին շրջանում, ցույց  է տալիս Ադրբեջանի եւ նրա ղեկավարության էությունը: Մի կողմից հնչում են լարվածության նվազեցման մասին ընդունելի հայտարարություններ, գործնականում «Ղարաբաղը վերադարձնելու» պահանջով հանրահավաքներ են անցկացվում, դրան զուգահեռ առաջին փոխնախագահ եւ առաջին տիկին Մեհրիբան Ալիեւան սադրիչ հայտարարություններ է անում: Դրանք նշանային իրադարձություններ են, քանի որ իրականությունն այն է, որ Ադրբեջանի նպատակը հայկական պետականության ոչնչացումն է՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում», - ընդգծեց Բաբայանը:

Ըստ նրա, ընդհանուր առմամբ, ներկայումս շփման գծում իրավիճակը համեմատաբար հանգիստ է, համապատասխանում է վերջին տարիների միջին ցուցանիշներին: «Բայց մշտապես պետք է զգոն մնալ: Եվ հիշել, ում հետ գործ ունենք: Ադրբեջանը չի կատարում ոչ միայն բանավոր պայմանավորվածությունները, այլեւ  գրավոր համաձայնագրերն է հրաժարվում կատարել:

Այն նաեւ խախտում է ՄՀԻ-ն, ՄԱԿ-ի կանոնադրությունը, սեփական Սահմանադրությունը եւ օրենսդրությունը: 2016-ի ապրիլյան պատերազմը դրա վառ օրինակն է: Հետեւաբար, միշտ պետք է հիշել, որ ի դեմս Ադրբեջանի մենք ահաբեկչական պետություն հետ գործ ունենք», - եզրափակեց Դավիթ Բաբայանը:

Հիշեցնենք, որ Դուշանբեում ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպման շրջանակներում Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ կարճ երկխոսություն տեղի ունեցավ: Բաքվում, մինչ  այդ անցկացվել էր «Ղարաբաղը վերադարձնելու» պահանջով հանրահավաք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ