News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱԺ խմբակցությունների պատգամավորների հանդիպման արդյունքում որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ բանակցություններին մասնակցել է մոտ քսան պատգամավոր բոլոր խմբակցություններից։

Ըստ Շարմազանովի՝ կողմերից յուրաքանչյուրն իր կարծիքն է արտահայտել ստեղծված իրավիճակի վերաբերյալ. «Մենք մեր կարծիքն ենք հայտնել, ինքն իր կարծիքն է ասել։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց հանդիպել առաջիկա օրերին եւ նորից քննարկել։ Մենք մեր կարծիքը ասել ենք եւ նշել, որ ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունը որեւէ խոչընդոտ արտահերթ ընտրությունների համար չի հանդիսանում, եւ նպատակ չի եղել վիժեցնել արտահերթ ընտրությունների անցկացումը։  Եթե նման նպատակ լիներ մենք չէինք գնա բանակցությունների, բայց մենք բանակցել ենք»։

Շարմազանովը նաեւ նշեց, որ Փաշինյանը եկել էր իրազեկելու իր կարծիքի մասին, որ դեկտեմբերին պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել. «Տարբեր քաղաքական ուժեր նշում էին արտահերթ ընտրությունների անցկացման տարբեր ժամնակահատվածներ, նշում էին Ընտրական օրենսգրքում փոփոխությունների անհրաժեշտությունը, Ոստիկանությունում փոփոխությունների անհրաժեշտությունը։ Կային ուժեր, որոնք նշում էին փաստաթուղթ ստորագրելու անհրաժեշտության մասին, բայց առանց ժամկետներ նշելու։ Սա է եղել։ Բայց որ ասեմ՝ ձեռք ձեռքի ենք տվել եւ վերջնական պայմանավորվածություն է եղել, չէ։ Որեւէ բան չենք պայմանավորվել։ Միակ բանը որ ասել ենք, որ գերակա պետք է լինի պետության շահը եւ երկիրը չպիտի տանենք ցնցումների, միեւնույն ժամանակ պետք է հարգել իշխանությունների տարանջատման սկզբունքը եւ ԱԺ–ի անկախության սկզբունքը»։

Պատգամավորներն ասացին՝ անկախ հուշագրից, չեն պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել. Փաշինյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Մեծ անվստահություն կա, նոր ընտրություն դրեք, եթե ընտրվեցիք,ձեր մտածածն արեք. բերքաբերցին՝ Փաշինյանին
Այսօր իշխանության նկատմամբ մեծ անվստահություն կա, չեք կարծո՞ւմ, որ պետք է...
Այո, ռիսկեր կան, մենք դրանք տեսնում ենք, բայց այդ ռիսկերը կառավարելու ձեւը առաջ գնալն է. Փաշինյանը՝ Բերքաբերում
Այսօր, երբ ես ասում եմ Բերքաբեր, ես հասկանում եմ կառուցվող տներ…
«Ժողովուրդ». Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201
Ընդ որում, մամուլը հաճախ է գրել այս ոլորտում շահերի բախման, կոռուպցիոն ռիսկերի մասին։ Օրինակ՝ երբ Արսեն...
«Հրապարակ». Սանահինցիները «կանկախանան»
Բանն այն է, որ դեռեւս մեկ տարի առաջ, երբ համայնքի ղեկավարն ընդդիմադիր, «Ապրելու երկիրը» ներկայացնող...
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Մեկ այլ տավուշցի էլ փոխանցեց, որ գյուղերում նրա հայտարարություններն իրարամերժ են եղել: Մասնավորապես...
Ամենաշատ