News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀԿ–ից դուրս եկած պատգամավոր, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսա Արթուր Գեւորգյանը որեւէ կուսակցության ցուցակով չի առաջադրվի առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Գեւորգյանը՝ չցանկանալով նշել, թե, մասնավորապես, որ կուսակցությունից է առաջարկ ստացել ընդգրկվել իրենց ցուցակով։

«Ես չեմ առաջադրվելու իմ անձով, ես ընտրություններին չեմ մասնակցելու։ Չեմ կարծում, որ ինձ պատիվ է բերում հիմա մեկ այլ կուսակցությունով մասնակցել ընտրություններին, եթե ես դուրս եմ եկել Հանրապետականից, չի նշանակում, որ դա պայման է, որ ես պետք է անպայման մեկ այլ կուսակցության ցուցակով, կամ այլ կուսակցությունով առաջադրվեմ»,–ասաց պատգամավոր։

Արթուր Գեւորգյանը նշեց, որ շարունակելու է իր քաղաքական կարիերան, սակայն ժամանակը ցույց կտա, թե ինչպես կդասավորվի ապագան։

«Հնարավոր չէ քաղաքականությունից այդպես միանգամից դուրս գալ, եթե դու  ակտիվ ես քաղաքականության մեջ»,–ասաց նա։

Անդրադառնալով Հանրապետական կուսակցության շանսերին՝ Արթուր Գեւորգյանն ասաց, որ Հանրապետականը կլինի ապագա խորհրդարանում. «Եթե իրենք մասնակցեն ընտրություններին, համոզված եմ, իրենք ամեն դեպքում կլինեն խորհրդարանում»։

Պատգամավորի կարծիքով՝ նոր իշխանությունները ունակ կլինեն բացառել կաշառքի դեպքերը նույնիսկ հին ըտրական օրենսգրքի պայմաններում անցկացվող ընտրություններին։

«Նոր կառավարությունը կարծում եմ՝ ունակ կլինի  բացառել կաշառքն ընտրական գործընթացներում եւ ցանկացած փոփոխություն էլ, որ դու անես, եթե չգործի օրենքը միշտ էլ  հնարավոր կլինի շրջանցել։ Հին ընտրական օրենսգիրքն էլ վատը չէ, օրենքներն էլ վատ չեն, եւ չեմ կարծում՝ թե նորը լիներ, ինչ–որ մեծ տարբերություն  լինի ուժերի բաշխման մեջ նոր պառլամենտում։ Ձայն հավաքողը նորից ձայն է հավաքելու, չհավաքողը չի էլ հավաքելու»,–ասաց նա։

Այնուամենայնիվ, Արթուր Գեւորգյանի կարծիքով, քաղաքական առումով շուտ է ընտրություններ անցկացնել դեկտեմբերին. « Եթե մենք ուզում ենք իրական քաղաքական կուսակցություններ գան պառլամենտ, ժամանակ էր պետք, որպեսզի այդ մարդիկ  հնարավորություն ունենային ներկայացնեին իրենց ծրագրերը, սակայն ժամանակը շատ կարճ է։ Մեծ  հաշվով շատ բան չի փոխվել»։

Նշենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2018 թ.-ի դեկտեմբերի 9-ին, նախընտրական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ից։ Կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները կարող են իրենց հայտերը ներկայացնել մինչև նոյեմբերի 14-ը, ժամը 18։00-ն։ Դրանք ԿԸՀ-ն կգրանցի մինչև նոյեմբերի 19-ը, ժամը 18։00-ն։ Քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է. Ընտրական օրենսգրքով սահմանվել է 12-օրյա ժամկետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ