News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
USD
478.4
EUR
539.06
RUB
7.43
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

Impossible Foods-ը սկսում է համագործակցել Burger King-ի՝ ԱՄՆ-ում մեծությամբ երկրորդ բուրգերային ցանցի հետ։ Երեկվանից Միսսուրի նահանգի Սենտ Լուիս քաղաքում Burger King-ի 39 կետերում կարելի է արհեստական մսից կոտլետով բուրգեր ճաշակել՝ հայտնում է Engadget-ը։

Նոր սննդամթերքը ստացել է Impossible Whopper անվանումը։ Այն հիշեցնում է աղցանով լցոնված սովորական Whopper՝ սակայն մսի բուսական փոխարինողով։

Արհեստական բուրգերների վաճառքը կարելի է սպառողների հանդուրժողականության թեսթ համարել։ Հնարավոր է, որ հաջողության դեպքում Impossible Foods-ի արտադրանքը հայտնվի նաեւ այլ քաղաքներում, սակայն առայժմ Burger King-ը այդ մասին իր ծրագրերը չի հրապարակում։

Ամերիկյան արտադրողները պատրաստ են արհեստական միս մատակարարել ոչ միայն ԱՄՆ-ի, այլեւ Ասիայի ռեստորաններին։ Տեղի բնակիչները շատ միս են ուտում, ինչը սպառնում է բնապահպանական հավասարակշռությանը։ Խնդիրը կարող են լուծել բուսական փոխարինողները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել