News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 20
USD
476.48
EUR
535.52
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

Վանա լճում ապրող միակ ձկնատեսակի՝ տառեխի պահպանման նպատակով ձվադրման շրջանում ժանդարմերիան խիստ վերահսկողություն է իրականացնելու ձկնագողերի դեմ։

Թուրքական TRT–ի փոխանցմամբ՝ Վանա լճում տառեխների ձվադրման շրջանում նահանգի ժանդարմերիան 2 մոտորանավակ եւ 10 միավոր ավտոտրանսպորտ է հատկացրել հատուկ Վանա լճում խիստ վերահսկողություն սահմանելու եւ 90 օր ձկնգողությունը կանխելու համար։ Նշվում է, որ օդից եւս վերահսկվելու է դռոնների միջոցով։

Նշենք, որ Վանա լճում ապրող միակ ձուկը՝ տառեխը սկսում է շարժվել դեպի գետերի ուղղությամբ՝ այնտեղ ձվադրելու համար։

Տպել
Ամենաշատ