News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 14
USD
476.73
EUR
525.36
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Փարիզում ընդվզողները իրավապահների վրա գցում են այն ամենը, ինչ կա նրանց ձեռքի տակ, գործի են դրվել ինքնագլորներն ու աղյուսները, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն դեպքերի վայրից։

Թղթակցի խոսքով՝ այդկերպ մարդիկ սադրում են ոստիկանությանը։ Մասնավորապես, ինքնագլորները ոստիկանների վրա են նետվել Բաստիլից 800 մետր հեռավորության վրա։

«Դեղին բաճկոնների» բողոքները Ֆրանսիայում սկսվել են 2018 թվականի նոյեմբերի 17-ին՝ վառելիքի հարկն ու բենզինի գները չբարձրացնելու պահանջով։ Ֆրանսիական իշխանությունների սոցիալական քաղաքականությունից դժգոհ մարդիկ փողոց են դուրս գալիս ամբողջ երկրում, չնայած Ֆրանսիայի ղեկավարության հայտարարած միջոցներին՝ իրադրությունը հանդարտեցնելու համար։ Հաճախ բողոքներն ուղեկցվել են անկարգություններով եւ ոստիկանների հետ բախումներով։

Այս շաբաթ բողոքի մասնակիցները փողոց են դուրս գալիս 23-րդ շաբաթն անընդմեջ։ Ֆրանսիայի մայրաքաղաքում նախատեսված է մի քանի ցույց։ Ընդ որում՝ իշխանությունները հերթական անգամ արգելել են ցույցերի անցկացումը Ելիսեյան պալատի մոտ, ինչպես նաեւ Փարիզի Աստվածամոր տաճարի շրջանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել