News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեքշաբթի Տրիպոլիի արեւելյան մասում 4 հաջորդական պայթյուններ են տեղի ունեցել, «ՌԻԱ Նովոստիին» հաղորդել են տեղացիները:

«4 հաջորդական ուժեղ պայթյուն ենք լսել հիմա: Պայթյունները եղել են Տրիպոլիի արեւելյան Այն Զարա եւ Խալլյա ալ Ֆերջան շրջաններում», - ասել են ականատեսները:

Լիբիայի ազգային բանակի հրամանատար մարշալ Խալիֆա Հաֆթարն ապրիլի 4-ին իր ուժերին հրամայել էր հարձակում սկել Տրիպոլիի վրա՝ ահաբեկչներից ազատագրելու համար:

Հաֆթարի բանակի ստորաբաժանումները վերահսկողության տակ են առել Գարյան եւ Սուրման քաղաքները:

2011 թվականին Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի տապալումից եւ սպանությունից հետո Լիբիան գրեթե դադարեց գործել որպես միասնական պետություն: Այժմ երկրում երկիշխանություն է: Արեւելքում գտնվում է ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանը, իսկ արեւմուտքում՝ Տրիպոլիում, կառավարում է ՄԱԿ-ի եւ ԵՄ-ի աջակցությամբ ձեւավորված ազգային համաձայնության կառավարությոըւնը՝ Ֆայեզ Սարաջեյի գլխավորությամբ: Երկրի արեւելյան մասի իշխանությունները Տրիպոլիից անկախ են գործում եւ համագործակցում են Լիբիայի ազգային բանակի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ը ՌԴ-ին մանրամասն տեղեկություն է տրամադրել ահաբեկչական հարձակման սպառնալիքի մասին. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգներն առաջվա պես զգոն կլինի և կզգուշացնի ամբողջ աշխարհի կառավարություններին, անկախ նրանց հետ մեր հարաբերություններից…
ՄԱԿ-ում կարծում են, որ ահաբեկչության դեմ պետք է պայքարել միայն միասին
Ահաբեկչության դեմ պետք է պայքարել միասին...
ՌԴ անվտանգության ուժերը Դոնի Ռոստովում ձերբակալել են «Ալյա-Այաթ» ծայրահեղական խմբի առաջնորդին և անդամներին
Ծայրահեղական կառույցի հանցավոր գործունեությունը համակարգվում էր դրսից, ֆինանսական հոսքեր են...
Էրդողան. Մեր դռները փակ են ահաբեկիչների համար
Մենք վերացրեցինք այս սպառնալիքը մեր ապրած ընդհանուր ցավից հետո...
Փարիզի մոտ 20 դպրոցներ ռումբի սպառնալիքով տեսահաղորդագրություններ են ստացել. Le Parisien
Ըստ նրա աղբյուրների՝ սպառնալիքների են բախվել Փարիզի 12-րդ, 14-րդ, 15-րդ և 19-րդ շրջանների ուսումնական...
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահաբեկչության վերաբերյալ վարույթով երեք անձանցից երկուսը կալանավորվել են
ՀՀ քննչական կոմիտեն արդեն տեղեկացրել է, որ 2024թ. մարտի 24-ին ՀՀ ՆԳՆ…
Ամենաշատ