News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հաջողակ են այն բիզնեսները, որոնց մեջ մտքի ներդրումը առավել մեծ չափաբաժին ունի: Այս մասին, այսօր՝ հունիսի 8-ին, Դիլիջանում «Մտքերի հայկական գագաթնաժողովի» բացման արարողության ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ Երեւանից Դիլիջան գալիս ճանապարհին տեսել է տարբեր ռեստորաններ, խանութներ, որոնցից մի մասը հաջողակ է, մյուսերը ոչ այնքան. «Ի՞նչն է նրանց տարբերում. Հաջողակ են այն բիզնեսները, որոնց մեջ մտքի ներդրումը առավել մեծ չափաբաժին ունի: Ինչպես սիրում են ասել տնտեսագետները, այլ հավասար պայմաններում հաջողակ են այն գործարարները, որոնց մեջ ներդրված մտքի չափաբաժինն առանձնահատուկ է»,-ասաց վարչապետը:

Նա ընդգծեց, որ 21-րդ դարն իսկապես մտքի դար է, մտքի զարգացման դար է. «Դա է պատճառը, որ մենք հավատում ենք, որ 21-րդ դարը նաեւ Հայաստանի, հայ ժողովրդի դարն է: Սա մի դար է, որտեղ տեղի է ունենալու հայ ժողովրդի իսկապես փառահեղ վերածնունդ: Երբ ծովի ար էր, մենք ծով չունեինք, երբ նավթի դար էր, մենք նավթ չունեինք: Երբ բախտի դար էր, մենք բախտ չունեինք, երբ ուժի դար էր, մենք ուժ չունեինք, եւ ահա եկել է մտքի դարը եւ որեւէ կասկած չկա, որ մենք ունենք միտք: Մեր հիմնական անելիքը բնորոշված է, մենք պետք է զբաղվենք մեր մտքի զարգացմամբ: Մենք պետք է պայմաններ ստեղծենք, որ միտքը զարգանա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ