News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 20
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը


Այսօր շարունակվեց Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով բողոքների քննությունը։ Գլխավոր դատախազությունը եւ նաեւ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները բողոքարկել են Քոչարյանին ազատ արձակելու, գործի վարույթը կասեցնելու եւ Սահմանադրական դատարան դիմելու որոշումները։ Պաշտպանական կողմն էլ կասկածներ ուներ, որ դիտավորությամբ է նույն դատավորին մակագրվել երկու որոշումների քննությունը, եւ համակարգչային մակագրման ընթացքում միջամտություն է եղել ։ Դատավոր Արմեն Դանիելյանն այսօր մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը ։

Իսկ դատարանի բակում դարձյալ ցուցեր էին, մի կողմում Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն էին, մյուս կողմում հակառակ թեւը, որ պահանջում էր կրկին կալանավորել Քոչարյանին։ Ընդ որում ժամանակ առ ժամանակ կրքերը թեժանում էին, մի դրվագում էլ Քոչարյանի կողմնակիցների վրա շիշ նետեցին ։

Դատարանում դարձյալ բացարկներ հայտնեցին դատավորին, ընդ որում գրեթե միաձայն ՝եւ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը, եւ Ռոբերտ Քոչարյանի   Յուրի Խաչատուրովի և Սեյրան Օհանյանի պաշտպանները միջնորդեցին, որ նա հրաժարվի քննությունից, քանի որ նախկինում Մարտի 1-ի գործով որոշումներ է կայացրել եւ փաստացի արդեն իսկ դիրքորոշում ունենալով՝ ըստ նրանց՝ չի կարող անկողմնակալ և անաչառ լինել  ։ Ռոբերտ Քոչարյանը եւս հորդորեց դատավորին ինքնաբացարկ հայտնել  ։

Նիստն այս միջնորդություններով ավարտվեց։ Դրանց վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի հունիսի 18-ին  ։

Բարձրագույն դատական խորհրդի կազմը հետզհետե նոսրանում է։ ԲԴԽ անդամ Արմեն Բեկթաշյանը եւս հրաժարականի դիմում ներկայացրեց։ Այս խորհուրդը կազմված է տասն անդամից` հինգը գիտնական–իրավաբաններ են, հինգը՝ դատավորներ։ Այժմ մնացել է 4 անդամ։ ԲԴԽ դատավոր անդամներ պետք է ընտրի դատավորների ընդհանուր ժողովը՝ առնվազն տասը տարվա փորձառություն ունեցող դատավորների կազմից, իսկ խորհրդի գիտանական–իրավաբան անդամներին ընտրելու է Ազգային ժողովը՝ իրավաբան գիտնականների եւ այլ հեղինակավոր իրավաբաններից։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Զարեհ Սինանյանը նշանակվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար: Նա եղել է Գլենդելի քաղաքապետ, այնուհետեւ Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ։ Այդ մանդատից Զարեհ Սինանյանը հրաժարվել էր օրերս, երբ Երեւանում նոր պաշտոնի առաջարկ էր ստացել  ։ Վարչապետն այսօր ընդունել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին եւ ասել՝ հուսով է՝ ժամանակը կապացուցի, որ կառուցվածքային փոփոխությունը՝ սփյուռքի նախարարության լուծարումը, իսկապես արդյունավետ քայլ էր։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը վիրավորված է քննչական կոմիտեից, չի ներկայացել հարցաքննության, քանի որ ըստ նրա՝ իրեն չպետք է ուղարկեին ծանուցագիր։  Սակայն, ըստ մամուլի, քննչականում որոշել են, որ եթե Ծառուկյանը համառի, բերման են ենթարկելու նրան ։ Հիշեցնենք՝ Գագիկ Ծառուկյանը հարցաքննության էր կանչվել Աբովյան քաղաքում ՔՊ-ական թեկնածուի նախընտրական շտաբերից մեկի պետի մեքենան եւ տան դուռը հրկիզելու գործով։ ԲՀԿ-ականներն այս գործն անվանում են «պաժառի» օպերացիա կամ նախընտրական «պրյոմ» քաղաքական նպատակով։

 

Երեկ կառավարության առաջ մի խումբ պահանջում էր միջոցներ ձեռնարկել, որպեսզի Ռուսաստանում դատապարտված Արման Առաքելյանը հետագա պատիժը կրի Հայաստանում։ Նա դատապարտվել է 18 տարվա ազատազրկման ադրբեջանցու սպանելու համար, քանի որ, ինչպես հարազատներն են պնդում հայհոյել էր մեր հերոսներին ։

Այսօր էլ Արման Առաքելյանի որդին է դիմել վարչապետ՝ խնդրելով լուծում տալ հոր արտահանձնաման հարցին։

Ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը երկրոդ անգամ է հյուր Սպիտակ տանը։ Այստեղ նա ոտք էր դրել դեռ անցյալ տարի եւ Դոնալդ Թրամփի հետ խոսել ցմահ դատապարտյալների ճակատագրից։ Քարդաշյանն այս անգամ էլ բանտային բարեփոխումների խնդրով էր եկել Սպիտակ տուն։ «Առաջին փոփոխության ընդունումից հետո շփվել եմ շատ մարդկանց հետ, որոնք բանտից տուն են վերադարձել եւ բախվել խնդիրների։ Ու թեեւ ես նրանց մի մասին կարողացա օգնություն առաջարկել, հազարավորների համար ամենօրյա բազմաթիվ խոչընդոտներ կան հաջողության հասնելու ճանապարհին։»,- Twitter-ում գրել է աստղը՝ կանխավ հասցնելով գովազդել իր կոսմետիկայի ապրանքանիշի նոր միջոցը։

Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել, այսօր կազմել է 478 դրամ, եվրոն 539 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 605, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 43 դրամ։

Առաջիկա հանգստյան օրերին Հայաստանի մարզերի մեծ մասում գիշերվա ժամերին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ: Տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +17+19, վաղը ցերեկը՝ +31+33:

 

 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ