News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 08
USD
403.43
EUR
434.7
RUB
4.35
Տեսնել լրահոսը

ՌԴ գլխավոր դատախազությունից ստացված տեղեկատվության համաձայն, Միհրան Պողոսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության բավարարումը հնարավոր չի համարվել: Այս մասին հայտնում է  Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը:

«ՌԴ գլխավոր դատախազությունից ստացված տեղեկատվության համաձայն, Միհրան Պողոսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության բավարարումը հնարավոր չի համարվել՝ հիմք ընդունելով «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 22.01.1993թ. Կոնվենցիայի 19-րդ հոդվածի դրույթները:

Կոնվենցիայի վերը նշված հոդվածը՝ որպես իրավական օգնություն ցույց տալու խնդրանքը լրիվ կամ մասնակիորեն մերժելու հիմք նախատեսում է այն դեպքերը, եթե այդպիսի օգնության ցուցաբերումը կարող է վնաս հասցնել հարցվող (կոնկրետ դեպքում ՝ հանձնման միջնորդությունը քննարկող) Պայմանավորվող Կողմի ինքնիշխանությանը կամ անվտանգությանը կամ հակասում է նրա օրենսդրությանը: Մինչդեռ, Միհրան Պողոսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության մերժման կոնկրետ հիմքի վերաբերյալ հստակ տեղեկատվություն չի ներկայացվել: Վերոնշյալով պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազությունը, ՌԴ գլխավոր դատախազությանն առաջարկել է տրամադրել հստակ տեղեկատվություն՝ Մ. Պողոսյանի հանձնումը մերժելու պատճառների վերաբերյալ»,- ասված է հայտարարությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրազդանի կիրճում տեղի է ունեցել քարաթափում, վնասվել է կոյուղագիծ. 2 քաղաքացու փրկարարները տեղափոխել են
Փրկարարները պարեկային ծառայության աշխատակիցների հետ միասին սահմանազատել են տարածքը և ուղղորդել ավտոմեքենաների դուրսբերումը...
Երեւանում սեփական տան ինքնաշեն վերելակի հորանում հայտնաբերվել է 26-ամյա երիտասարդի դի
Դեկտեմբերի 6-ին` ժամը 23։01-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Ողբերգական դեպք՝ Վանաձորում. հայտնի «Գլորիա» ֆաբրիկայից հիվանդանոց տեղափոխված Հնդկաստանի քաղաքացին մահացել է
Ոստիկանները և քննիչները պարզել են նաև, որ մահացածը Հնդկաստանի հանրապետության քաղաքացի Մոհամմադ Այլասինն է...
Այս գիշեր Մյասնիկյան պողոտայում բախվել են Maserati-ն եւ Toyota-ն. վարորդներն արգելափակվել են մեքենաներում
Դեկտեմբերի 6-ին` ժամը 00:59-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Տավուշի մարզի Սեւքար գյուղի մոտ այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ
Դեկտեմբերի 4-ին, ժամը 19:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Հրդեհ Կաթնառատ գյուղի մոտակայքում. այրվել է 80 հա խոտածածկույթ
Դեկտեմբերի 4-ին, ժամը 13։42-ին Լոռու մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ