News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 17-ին Եղեգնաձորում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի զինակից ընկեր Էդգար Բարշուղյանը NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ սեպտեմբերի 23-ին, պատմեց, որ 1 ամիս է՝ ինչ ճանաչում է Արային, եւ կարծում է, որ Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի հետ իր զինակից ընկերը որեւէ առնչություն չի ունեցել, իրենք եղել են ծառայության մեջ, մարզպետն էլ նորանշանակ է եղել։

«Դեպքի մասին տեղեկացել եմ հաջորդ օրը։ Ճիշտն ասած մենք մարզպետին չենք ճանաչում, իմ կարծիքով ընկերս էլ չի ճանաչել, քանի որ մարզպետը նորանշանակ է եղել, եւ մենք իր հետ որեւէ կապ չենք ունեցել։ Բնակվում եմ Երեւանում, բայց շուրջ մեկ ամիս է, որ զորացրվել եմ Վայոց Ձոր ու այնտեղ ծառայել եմ Մխիթարյանի հետ»,- ասաց զինակից ընկերը։

Նա պատմեց, որ միջադեպին ներկա են եղել 3 սպաներ, նշեց, որ սպաներից մեկի քիթն է կոտրվել, մյուսի աչքի տակն է կապտած, իսկ Արայի վիճակն էլ ծայրահեղ ծանր է։

«Լսել եմ, որ Արայիկը իր ընկերների հետ իրենց բակում կագնած է եղել, եկել են մարզպետի օգնականները, սկսել են հարցեր տալ, թե ինչ եք անում, ինչի եք այստեղ հավաքվել, եւ այլն, դրանից 10 րոպե հետո 2 մեքենայով եկել են ու ծեծել։ Որեւէ պատճառ չի եղել՝ ինչի եք ստեղ հավաքված, ճանաչում ես, թե չես ճանաչում ու քարով գլուխը ջարդել են։ Մենք լսել ենք, որ մարզպետն էլ է ներկա եղել, բայց մեքենայից չի իջել»,- պատմեց նա։

Էդգար Բարշուղյանն ասաց, որ ցանկացած քայլի Արայի ընկերները պատրաստ են, միայն թե արդար դատավարություն իրականացվի։

«Միջադեպի վկաներին զանգահարել են փակ համարով ասել՝ խելոք մնացեք ու նստեք ձեր տեղերը։ Եվ որպես սպա այսպիսի երեւույթն ինձ համար աբսուրդ է։ Մենք պատրաստվում ենք միայն հակառակորդի հետ այսպես վարվել, բայց ոչ մեր հայրենակցի, առավել եւս՝ սպայի»,- ասաց զինակից ընկերը։

Հիշեցնենք, որ 2019թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի շենքերից մեկի բակում փոխգնդապետ Արա Մխիթարյանի եւ Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանի մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ով Եղեգնաձոր քաղաքի 28-ամյա բնակիչ է, զանգով նրան աջակցելու համար այնտեղ եկած 3-4 անձ փորձել են պարզաբանումներ ստանալ, որից հետո նրանց միջեւ սկսած ծեծկռտուքի ժամանակ ծեծի են ենթարկել սպաներին: Ենթադրյալ հանցագործը բռունցքով մեկ անգամ հարվածել է սպայի գլխին, որի հետեւանքով վերջինս վայր է ընկել: 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է, նրան մեղադրանք է առաջադրվել: Նախաքննությամբ պարզվել է, որ նշված վիճաբանության ժամանակ բացի վերը նշված սպայից մարմնական վնասվածքներ են ստացել նույն զորամասի եւս երկու սպա:

Նշենք, որ լրագրողների հետ զրույցում Վայոց ձորի մարպետը հերքել է իր մասնակցությունը միջադեպին` նշելով, որ իր անունը տալիս են` գործին հնչեղություն տալու համար:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ լրագրողներին ասել էր, որ միջադեպի բոլոր պատասխանատուները պետք է պարզվեն եւ պատասխան տան, անկախ իրենց կարգավիճակից:

Նշենք, որ 43-ամյա Արա Մխիթարյանը Գյումրի քաղաքից է, սակայն ծառայության է անցել Վայոց Ձորի մարզում, ամուսնացած է, ունի մեկ որդի՝ 10 տարեկան։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պատգամավորներն այցելել են Սամվել Վարդանյանին. Մանրամսներ նրան շղթայված ծեծելու դեպքից
Բայց այն, ինչ տեղի է ունեցել քաղաքացու հետ ՀՀ քննչական կոմիտեից դեպի ՁՊՎ տանելու ճանապարհին, դուրս է մարդկային երևակայությունից…
«Աբովյան» ՔԿՀ կալանավորված անձ Մարիետա Խաչատրյանի գործով նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը՝ կալանավորված անձ Մարիետա Խաչատրյանի բողոքի վերաբերյալ...
Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելու մեխանիզմով շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցվել
Նույն օրը քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին վերոնշյալ ամբողջ գումարի չափով...
Աշտարակում գողացված ավտոմեքենան հայտնաբերվել է Փարաքարում
Արագածոտնի մարզային քննչական վարչությունում գողության հատակնիշներով նախաձեռնվել էր քրեական...
Դանիայի նախկին թագուհու ծննդյան տոնակատարությունները փոփոխվել են 400-ամյա հուշարձանի հրդեհի պատճառով
Սակայն պալատի դիմաց դեռևս պահակախմբի փոփոխություն է լինելու, որին դիտելու համար արդեն շատ մարդիկ են հավաքվել...
Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ը եւ «Ford»-ը.  կա 3 վիրավոր
Ապրիլի 16-ին, ժամը 14։30-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ