News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 22
USD
476.69
EUR
528.46
RUB
7.47
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Իրանի հարցով Համատեղ համընդգրկուն գործողությունների պլանը (ՀՀԳՊ), որից դուրս է եկել ԱՄՆ-ը, պետք է պահպանվի, դրա համար անհրաժեշտ է ձեռնարկել մի շարք միջոցներ։ Այս մասին հայտարարել է զինաթափման հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Իձումի Նակամիցուն։

«Մենք միշտ իրանական միջուկային գործարքը անվանել ենք մեծ հաջողություն միջուկային զենքի չտարածման ռեժիմի համար։ Այս պայմանավորվածությունը կարեւոր գործիք է դարձել այդ տարածաշրջանում միջուկային զենքի տարածումը կանխելու համար։ Այդ պատճառով մենք, իհարկե, ուզում էինք, որ գործարքը ուժի մեջ մնա, սակայն, ցավոք, կողմերից մեկը նրանից դուրս եկավ»,- «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում ասել է նա։

«Մեզ այժմ անհրաժեշտ է մի շարք քայլեր ձեռնարկել»,- ասել է Նակամիցուն՝ պատասխանելով այն հարցին, թե կարելի է արդյոք փրկել ՀՀԳՊ-ն։

«Նախ՝ կարեւոր է, որ ՀՀԳՊ-ի բոլոր մասնակիցները եւ տարածաշրջանի պետությունները ձեռնպահ մնան որեւէ սադրիչ քայլերից, որոնք պոտենցիալ կերպով կարող են սրել տարածաշրջանում առանց այդ էլ փխրուն իրավիճակը։ Երկրորդ՝ մենք պետք է ապահովենք ԱԷՄԳ-ի աշխատանքի առավելագույն աջակցությունը, այդ կազմակերպությունը տեխնիկական բնույթի պրոֆեսիոնալ աշխատանք է կատարում։ Նրա ներկայացուցիչները շարունակում են այցելել Իրան, եւ մենք հուսով ենք, որ նրանց առավելագույն աջակցություն կցուցաբերվի»,- նշել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը։

Երրորդը, նրա խոսքերով, աջակցություն պետք է ցուցաբերվի բոլոր երկրներին եւ կազմակերպություններին, որոնք Իրանի հետ օրինական հիմունքներով առեւտրով են զբաղվում։ «Կարեւոր է, որպեսզի տնտեսական համագործակցությունը եւ Իրանի հետ առեւտուրը օրենքի շրջանակներում շարունակեն զարգանալ, որպեսզի Թեհրանը զսպվածություն ցուցաբերելու եւ գործարքին հավատարիմ մնալու խթան ունենա»,- ընդգծել է Նակամիցուն։

2015թ․ կեսերին «վեցյակը» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) եւ Իրանը հայտարարել էին Համատեղ համընդգրկուն գործողությունների պլանի մասին։ Համաձայնագիրը ենթադրում էր պատժամիջոցների հանում՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց։ Գործարքն իր սկզբնական տեսքով երեք տարի էլ գոյություն չունեցավ՝ 2018թ․ մայիսին ԱՄՆ-ը հայտարարեց դրանից միակողմանիորեն դուրս գալու եւ իսլամական պետության դեմ խիստ պատժամիջոցները վերականգնելու մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի առևտրի և զարգացման համաժողովում ամփոփվել է Հայաստանի ներդրումային քաղաքականության զեկույցը
ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Հովնանյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրի վերաբերյալ շնորհանդես․․․
ՄԱԿ-ը նշել է աշխարհի ամենաքիչ զարգացած 47 երկրները
Ցուցակը ներառում է 47 պետություն...
ՄԱԿ-ը անհանգստացած է ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվող սպաներին ներում շնորհելու Թրամփի որոշումից
Սպիտակ տան անցյալ շաբաթ կայացրած որոշումը վերաբերում է այն սպաներին, որոնք մեղադրվում են Աֆղանստանում եւ Իրաքում իրականացված ռազմական հանցագործությունների մեջ․․․
ՄԱԿ-ում Իրանին կոչ են արել հրաժարվել հանրահավաքները ցրելու համար զենքի կիրառումից
Իրանի մի շարք քաղաքներում վերջին օրերին ցույցեր են անցկացվել ընդդեմ բենզինի գների բարձրացման...
Հայաստանը ՄԱԿ-ում դեմ է քվեարկել Ղրիմի վերաբերյալ բանաձեւի թարմացված նախագծին
Հայաստանը ՄԱԿ-ում դեմ է քվեարկել Ղրիմի վերաբերյալ նոր բանաձեւի նախագծին...
ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովը լավատես է Հայաստանի հարցում
Հայաստանը կարող է ապահովել միլիարդավոր դոլարների համարժեք արտահանում առաջիկա 10-20 տարիների ընթացքում…
Ամենաշատ